National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Լուսինե Մովսիսյան

«Ադրբեջաներենին տիրապետելը բխում է ՀՀ անվտանգային շահերից»

Լուսինե Մովսիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի [1] հայցորդ է: Սովորում է թուրքագիտության բաժնում: Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն և թուրքերեն լեզուներին: Ուսումնասիրում է «Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» թեման։ Գիտական ղեկավարը պ․գ․թ․, դոցենտ Վահրամ Պետրոսյանն է։

Լուսինե Մովսիսյանը ձեռնարկել և մեկ տարվա կենտրոնացած աշխատանքի արդյունքում հրապարակել է հայերեն-ադրբեջաներեն զրուցարան: Այստեղ տեղ են գտել ավելի քան 4000 առօրյա-խոսակցական բառեր, արտահայտություններ և թեմատիկ երկխոսություններ: Ձեռնարկն օգտակար կլինի և՛ ուսանողների, և՛ այն անհատների համար, ովքեր ձգտում են տիրապետել լեզվին:

- Ի՞նչ նմանատիպ ձեռնարկներ ենք ունեցել:

- Զրուցարանն իր տեսակով առայժմ եզակի է: Մինչ այժմ ադրբեջաներենի դասագրքից [2] բացի այլ ձեռնարկ չի եղել։ Ընդհանրապես, ՀՀ-ում ադրբեջաներենի ուսուցումը նույն մակարդակում չէ, ինչ Ադրբեջանում՝ հայերենինը։ Հայաստանում ադրբեջաներենի խորացված ուսուցումը սկսվել է 2012թ․-ին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում։ Մինչ այժմ մեր հասարակության վերաբերմունքը բացասական է ինչպես լեզվի, այնպես էլ լեզուն ուսումնասիրողների հանդեպ, սակայն իմ խորին համոզմամբ լեզվին տիրապետելը բխում է ՀՀ անվտանգային շահերից։

- Ի՞նչն է խթան հանդիսացել, որ ուսումնասիրեք ադրբեջաներենը:

- Հակառակորդ պետության ուսումնասիրությամբ զբաղվելը միշտ իմ  հետաքրքությունների շրջանակում է եղել: Մեծ էր ցանկությունը նաև պարզելու, թե ինչ մակարդակում է գտնվում Ադրբեջանում հայոց լեզվի ուսուցումը։ Ուսումնասիրության ընթացքում պարզեցի, որ Ադրբեջանում առնվազն 2 համալսարանում ուսումնասիրում են հայոց լեզուն։ Բացի այս 2 համալսարաններից, գործում են նաև հայերենի ուսուցման անհատական խմբակներ՝ մեծամասամբ անվճար։ Հայոց լեզվի ուսուցումը պետության ուշադրության կենտրոնում է: Անգամ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի [3] պատգամավորներն են նշում, որ հայոց լեզվի ուսուցումն ամենևին բարեկամական նպատակով չեն իրականացնում, այլ հակառակը՝ լեզուն սովորում են հարկ եղած դեպքում հակառակորդին իր իսկ լեզվով պատասխանելու համար։

- Ի՞նչ ուսումնասիրություն եք նպատակահարմար գտնում իրականացնելու հաջորդիվ:

- Նախատեսում եմ տպագրել զրուցարանի ավելի ընդարձակ տարբերակը, որը կներառի ադրբեջանական ասացվածքներ, ինչպես նաև կունենա քերականական փոքր հատվածներ։ Նաև, նպատակ ունեմ տպագրել հայերեն-ադրբեջաներեն բառարան։

- Ձեր գիտական թեմայի շրջանակներում ի՞նչ այլ ուսումնասիրություն եք իրականացրել:

- Ուսումնասիրել եմ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին: Դիտարկել եմ վերջիններիս դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում։

- Ի՞նչ հրապարակումներ ունեք թեմայի շուրջ:

- Անգլերեն երկու հոդված եմ հրապարակել՝ "The importance of studying a foreign language, Azerbaijani in particular, as a component of Ensuring the national security of the republic of Armenia" [4] և "Education in the conditions of the new Coronovirus, trainings of foreign languages in the days of pandemia" [5]:

- Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Հզորացման և կայացման միակ երաշխիքը ոչ պաթետիկ և իսկապես կիրթ սերունդն է։ 

Լուսինե Մովսիսյանի հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի գլխավոր խմբագիրն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն է: Զրուցարանի մասին  դրական կարծիք է հայտնել բ․գ․թ․Արտյոմ Տոնոյանը։ Երաշխավորվել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից:


Հղումներ

  1. Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտ: Մասնագիտացումը՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմություն, ժամանակակից խնդիրներ և բանասիրություն՝ https://www.sci.am/orgsview.php?id=35&langid=1
  2. Լիլիթ Մովսիսյան, «Ադրբեջաներենի դասագիրք», ԵՊՀ, Երևան, 2012թ.՝ https://www.scribd.com/document/500651615/Ադրբեջաներենի-դասագիրք-Լիլիթ-Մովսիսյան
  3. 1918թ.-ի մայիսի 28-ին Ադրբեջանն իրեն անկախ պետություն է հռչակել՝ կազմելով նորաստեղծ երկրի իշխանության բարձրագույն մարմինը՝ Ազգային Ժողովը (Միլլի Մեջլիս)`https://hy.wikipedia.org/wiki/Ադրբեջանի_Ազգային_ժողով  
  4. Լուսինե Մովսիսյան, Գոհար Գրիգորյան, «Օտար լեզվի՝ մասնավորապես ադրբեջաներենի ուսումնասիրության կարևորությունը որպես ՀՀ ազգային անվտանգության ապահովման բաղադրիչ»,  Լեզու և խոսք-2, գիտական հոդվածների ժողովածու՝ http://language.sci.am/sites/default/files/grigoryan_gohar.pdf 
  5. Լուսինե Մովսիսյան, Գոհար Գրիգորյան, «Կրթությունը նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում, օտար լեզուների ուսուցումը պանդեմիայի օրերին», ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Կաճառ գիտական պարբերական, 2021թ․՝ https://arar.sci.am/dlibra/publication/294309/edition/270130/content

    Հերմինե Օհանյան

Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 180

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am