National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Նոնա Մովսիսյան

«Գիտությունը պետության անբաժան մասն է»

Նոնա Մովսիսյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրից է, 28 տարեկան, մասնագիտությամբ՝ քիմիկոս-էկոլոգ: Ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, այնուհետև սովորել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում՝ բնօգտագործում և բնապահպանություն բաժնում: Ներկայում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ասպիրանտ է՝ երկրաբնապահպանություն մասնագիտացմամբ, նաև կենտրոնի գիտաշխատող, 15 գիտական հոդվածի հեղինակ: Նոնան Ռադիացիոն պաշտպանության միջազգային ասոցիացիայի Երիտասարդ սերնդի ցանցի անդամ է: Իր ազատ ժամանակը նվիրում է սպորտին և արշավներին: 

Գիտական արդյունքի մասին

- Բոլոր հետազոտությունները՝ կապված շրջակա միջավայրի խնդիրների հետ, կարևոր են։  Կառանձնացնեմ հետազոտությունը, որն իրականացվում է ասպիրանտական աշխատանքի շրջանակներում և վերաբերում է Հայաստանի լեռնային տարածքներում ռադիոնուկլիդների բաշխվածության ուսումնասիրությանը։ Մեր կենտրոնի կողմից իրականացվում է ռադիոէկոլոգիական մոնիթորինգ, և մենք հավաքում ենք տվյալներ Հայաստանի լեռնային տարածքների բաղադրիչներում ռադիոակտիվ տարրերի ակտիվության մակարդակների վերաբերյալ: Լեռնային տարածքներում ռադիոէկոլոգիական հետազոտությունները պատասխանում են կարևոր հարցերի, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման պատճառների և աղբյուրների բացահայտմանն ու նույնականացմանը: Օրինակ, նախկինում տեղի ունեցած միջուկային պատահարները, վթարներն ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել մեր տարածքի վրա, արդյո՞ք գրանցվել են տեխնածին ռադիոնուկլիդներ և այլն։ 

Գիտության զարգացման առաջնահերթությունների մասին

- Գիտությունը պետության անբաժան մասն է։ Բազմիցս նշվել է գիտության զարգացման համար ֆինանսավորման, նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորության մասին: Աշխատելով ռադիոէկոլոգիական հետազոտությունների ուղղությամբ՝ կարող եմ մեր կենտրոնի օրինակով ասել, որ բոլոր հետազոտություններն իրականացվում են ժամանակակից մեթոդների, սարքավորումների ներդրմամբ, և բարձր տեխնոլոգիաներն արդյունք են զարգացած հիմնարար ուղղությունների։ Կարևոր է սերտ համագործակցությունը պետության ներսում գիտական կենտրոնների և գիտություն-պետություն փոխհարաբերություններում։ Նաև կարևորում եմ Հայաստանում գիտության զարգացմանն աջակցող նախաձեռնությունները: Օրինակ՝ «Գիտուժ»-ը, որը բարձրաձայնում է գիտության ոլորտում առկա բացերը, առաջ քաշում խնդիրների լուծման ուղիները: 

Խոչընդոտների մասին

- Կոնկրետ իմ ոլորտում խոչընդոտների չեմ հանդիպել: Շատ հետազոտություններ են իրականացվել, շատ խնդիրներ են վերհանվել, միգուցե հետագայում ավելի մասշտաբային խնդիրների վերհանումն ուղեկցվի խոչընդոտներով, սակայն, վստահ եմ, անհաղթահարելի խոչընդոտներ չկան:

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 187

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am