National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Լիլիթ Սարգսյան

«Արտահանումը որպես ՀՀ տնտեսական աճի գրավական»

«Ի հաշիվ ցածր, միջին և բարձր տեխնոլոգիատարության ապրանքների արտահանման տեսակարար կշիռների նվազման՝ տարիների ընթացքում շարունակաբար ավելացել է ռեսուրսատար ապրանքների արտահանումը»,- Լիլիթ Սարգսյան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, տնտեսագիտության թեկնածու: Իրականացրել է «Արտահանումը որպես ՀՀ տնտեսական աճի հենասյուն (ոլորտային ռազմավարություն)» թեման:

Հիմնախնդիրները: ՀՀ արտահանման կառուցվածքի ներկա վիճակի վերլուծությունը ցույց է տվել առկա լուրջ հիմնախնդիրները: Նախ՝ արտահանման մոտ 80%-ն ապահովում է միայն 4 ապրանքախումբ: Ուստի արտահանումը ՀՀ-ում բարձր աստիճանի կենտրոնացված է. «Երկրորդ՝ 2001թ.-ի համեմատ 2019թ.-ին ՀՀ արտահանման մեջ էապես ավելացել է ռեսուրսատար ապրանքների արտահանման տեսակակար կշիռը: Զուգահեռ նվազել է բարձր ու միջին տեխնոլոգիատար ապրանքների [1] արտահանման տեսակարար կշիռը, ինչն ամենևին էլ չի կարող նպաստել տնտեսության հետագա արդյունավետ զարգացմանը»:

Մինչև 2020թ.-ը արտահանման միջինում 80 տոկոսը կազմել են պատրաստի սննդի արտադրանքը, հանքահումքային մթերքները, թանկարժեք քարերը և մետաղները, ոչ թանկարժեք մետաղների և իրերի ապրանքախմբերը: Այս ապրանքախմբերի արտահանման տեսակարար կշռի ավելացման պատճառը ՀՀ–ում ռեսուրսների համեմատաբար էժան լինելն է, նաև. «Բնապահպանական վճարները ցածր են [2]: Հիմնական ներդրումները կատարվում են ռեսուրսատար ապրանքների արտահանման մեջ, որոնք երկրին բերում են համեմատաբար ավելի քիչ եկամուտ, իսկ սեփականատիրոջը՝ զգալի»։

Ստացվում է, որ արտահանման 20%–ը կազմում են 97 անուն ապրանքախմբից 93-ը: Ընդ որում, բարձր և միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանման տեսակարար կշիռը նվազում է:

Հրապարակումները: Գիտական այս թեմայի ընտրությունը Լիլիթ Սարգսյանի կողմից կատարվել է 2019թ.-ին: Նույն թվականին հոդվածներ են հրապարակվել “Экономика и управление” ամսագրի 2-րդ համարում [3] և Russian Journal of Regional Studies [4] վարկանիշային ամսագրում. «Թեմայի շրջանակում հրապարակված բոլոր հոդվածները անգլերեն կամ ռուսերեն լեզուներով են։ Տիրապետում եմ նաև ֆրանսերենին: Թարգմանության խնդիր չի առաջանում»:

Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում հրապարակումներով հանդես գալու հարցում նշում է որոշ խնդիրներ. «Անվճար հրապարակումների համար սովորաբար բավական ժամանակահատված է պահանջվում՝ գրախոսության և ըստ հերթի տպագրության համար: Տվյալ թեմայով տպագրվող հոդվածը կարող է լույս տեսնել հաջորդ տարի և այդպիսով չներառվել տվյալ տարվա հաշվետվության մեջ»։

Անձամբ ինքը՝ որպես երիտասարդ գիտնական, նախընտրում է հեղինակավոր ամսագրերում հրապարակվելը, բայց այդ դեպքում հնարավոր է, որ իր գիտական թեմայի վերաբերյալ հաշվետության մեջ թեմային առնչվող հոդված ներկայացնել չհաջողվի: Հոդվածը կարող է դեռևս գտնվել գրախոսման փուլում:

Նշում է, որ մինչ վերջին ժամանակաշրջանը պահանջներն այլ էին՝ դրական էր դիտվում կիրառական նշանակությամբ գիտական թեմաների ընտրությունը և քանակապես շատ հոդվածների տպագրությունը (ոչ պարտադիր Scopus-յան): Ներկայում պահանջները փոխվել են:

Առաջարկում է մշակել մեխանիզմ, որի շնորհիվ երիտասարդ գիտաշխատողը չի մատնվի շփոթության ժամկետների հետ կապված: Առաջարկում է հայկական ամսագրերը Scopus-ում ներառելու գործընթաց: Դա ոչ միայն տեղական աշխատանքների միջազգայնացում է, այլ նաև տեղական ամսագրերի միջազգայնացում։

Սակայն այստեղ էլ բայց կա. «Scopus-ում ընդգրկելով հայաստանյան ամսագրերը՝ տասնամյակներով պայքարելու ենք դրանցում հրապարակված հոդվածների դիտողականությունը բարձրացնելու համար: Մինչդեռ Scopus-ում ներկայում ներառված արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր ամսագրերից որևէ մեկում հրապարակումը հենց այսօր էլ կապահովի հոդվածի անհամեմատելի բարձր դիտողականություն»։ 

Հղումներ

  1. Արդյունաբերական ապրանքները բաժանում են 4 խմբի՝ ռեսուրսատար, ցածր տեխնոլոգիատար, միջին տեխնոլոգիատար և բարձր տեխնոլոգիատար՝ https://asue.am/amberd/publications/analytics/how-technologically-is-the-armenian-export
  2. Հարցը կարգավորվում է Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին ՀՀ օրենքով՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=71905
  3. “Sargsyan L., Dokholyan S., Is the export-oriented growth hypothesis valid for Armenia?”` https://emjume.elpub.ru/jour/article/view/636»
  4. “Sargsyan L., EXPORT, FDI AND GDP: CASE OF CIS COUNTRIES AND ARMENIA”, https://regionsar.ru/sites/default/files/2019_2/reg_2019_2.pdf

Հերմինե Օհանյան


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 187

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am