National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Նելլի Կարապետյան

«Լեզուների իմացությունը՝ գիտության ոլորտում կայանալու գրավական»

   «Ծանոթանալով մրցույթի կարգին և պահանջներին՝ որոշեցի առանց ժամանակ կորցնելու պատրաստվել TOEFL քննությանը և անպայման դիմել»,- խոսքը Գիտության կոմիտեի անցկացրած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթի մասին է: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ Նելլի Կարապետյանը մրցույթում հաղթողներից է: Իրականացնում է «Դպրոցը ժամանակակից Հայաստանի սոցիալ-մշակութային տարածքում» թեման։
   Ըստ 2-րդ ենթածրագրի, որին դիմել էր Նելլի Կարապետյանը, պահանջվում էր TOEFL-ի [1] հավաստագիր նվազագույնը 79 միավորով. «Անգլերենի իմացության B2 մակարդակով կարողացա հավաքել 85 միավոր։ Ռուսերենի առումով ծրագիրը չէր ենթադրում որևէ պայման, բայց ինքս կարևորում եմ լեզուների իմացությունը: Գիտեմ ռուսերեն, իսկ սկսնակի մակարդակի՝ նաև իտալերեն: Մասնագիտական գրականությանը հաղորդակից լինելու առումով անհրաժեշտ է»։

   Թեմայի ընտրությունը իրենն է: Մասնագիտական հետաքրքրություններն են ոչֆորմալ կրթության առանձնահատկությունները և Կրթության սոցիալ-մշակութային ասպեկտները գյուղական համայնքներում: Կրթության ոլորտի հետ կապված իր հետաքրքրությունները գալիս են դեռ բակալավրի տարիներից (կուրսային, դիպլոմային)։ Այն նաև իր դիսերտացիայի թեման է։
   Ժամանակակից միջնակարգ դպրոցը սոցիալ-մշակութային համատեքստում։ Ուսումնասիրությունը վերաբերում է գյուղական համայնքների դպրոցներին: Լինելով կրթական համակարգի հիմնարար ինստիտուտ՝ դպրոցը սոցիալական կարևորագույն միավոր է։ Հետազոտության խնդիրն է պարզելու կրթական համակարգի և սոցիալական միջավայրի փոխազդեցության ուղիները, հասկանալու դպրոց-համայնք հարաբերությունները: Հասկանալով ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-ծնող հարաբերությունների սոցիալական ու մշակութային ասպեկտներն ու գործոնները՝ փորձ է արվելու դրանք դիտարկել սոցիոքաղաքական իրավիճակների/ռեժիմների և դրանց փոփոխման համատեքստում։
   Նելլի Կարապետյան. «Արդյունքում ենթադրվում է պատասխանել մի շարք հետազոտական հիմնահարցերի: Կարևոր հարցերից է, թե ինչպես փոփոխվող քաղաքական ռեժիմները կարող են ազդել դպրոցի և կրթության սոցիոմշակութային դերի վրա»:

   Նախասիրությունները: Գիտելիքները զարգացնելու համար որպես կամավոր աշխատել է պետական թանգարաններում: Զբաղվել է նաև թարգմանչական գործով: Ներկայում  աշխատում է Հայաստանի պատմության թանգարանում. գիտաշխատող-ֆոնդապահ է:
   Նելլի Կարապետյանի գիտական ղեկավարն է պատմական գիտությունների թեկնածու Յուլիա Անտոնյանը: Գիտական հետաքրքրությունն է Կրոնի մարդաբանությունը [2]: Մասնակցել է բազմաթիվ տեղական ու միջազգային գիտաժողովների: Դասախոսել է Մադրիդի, Զալցբուրգի, Ֆրիբուրգի, Յենայի համալսարաններում և Թբիլիսիի Իլիայի անվան համալսարանում՝ գերմանացի ուսանողների համար կազմակերպված ամառային դպրոցում (2017): Հրապարակել է 40 ավելի հոդված երեք լեզվով։ Մրցույթի [3] վերաբերյալ հայտարարության մասին իր ուսանողին տեղեկացրել է հենց նա:
   Նելլի Կարապետյան. «Ծրագրի պահանջներում պարտադիր համապատասխանության կետեր կան նաև գիտական ղեկավարի համար, ով առաջնահերթ պետք է ունենա հրապարակված հոդվածներ ազդեցության գործակից ունեցող հեղինակավոր ամսագրերում: Այսպիսի ղեկավարը փորձառո՛ւ մասնագետ է, ով կարող է ուղղություն ցույց տալ այնտեղ, որտեղ դժվարությունների ես հանդիպում»։

   Հատկանշական է, որ հաջորդող երկու տարիների ընթացքում Նելլի Կարապետյանը պետք է հրապարակի 3-4 գիտական հոդվածներ, մասնակցի 1-2 գիտաժողովների: Լեզուների իմացությունը հնարավորություն կտա նրան հետազոտությունների արդյունքները արտասահմանյան գիտական ամսագրերում ներկայացնելու համար։ Ծրագրի պահանջներից է նաև գիտահանրամատչելի նյութերի պատրաստումն ու հրապարակումը: Նպատակը գիտական արդյունքի հանրայնացումն է: 

   Ծանոթագրություններ

    Հերմինե Օհանյան


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 171

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am