National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Oganes Sarukhanyan
Dr. of Medicine
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Ավետիս Գրիգորյան

«Հայաստանյան հումանիտար գիտության առաջադիմությունը սերտորեն կապված է գիտական արդյունքի միջազգայնացման հետ»

    Ավետիս Գրիգորյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջնադարյան հնագիտության բաժնի հայցորդ է, միաժամանակ՝ նույն ինստիտուտի գիտաշխատող: Գիտական հետաքրքրությունների [1] շրջանակում են Միջնադարյան Հայաստանի հնագիտությունը [2] և 18-20-րդ դդ․ հայոց պատմությունը: Օտար լեզուներից տիրապետում է ռուսերենին և անգլերենին: Դասախոսում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում:

    Ավետիս Գրիգորյանն ուսումնասիրում է Սևանի հարավարևելյան ավազանի միջնադարյան հուշարձանները [3]: Անդրադառնում է դրանց հնագիտական համատեքստին և պատմությանը։ Առաջիկայում ևս ցանկանում է շարունակել հետազոտություններն այդ թեմատիկայի շրջանակում։ Կարծում է՝ հեռանկարները փոքր չեն, միայն թե պետք է այդ խնդիրների շրջանակներում գտնել արդիական, գիտական ու հանրային պահանջարկ ունեցող հարցադրումներ ու զբաղվել դրանց ուսումնասիրությամբ։ Մտադիր է հաջորդ տարի պաշտպանել թեկնածուականը։ Գիտական ղեկավարը պ․գ․թ․ Հուսիկ Մելքոնյանն է:

   - Պարոն Գրիգորյան, ի՞նչ նպատակներ ունեք՝ կապված հետագա աշխատանքային գործունեության հետ:

   - Այս պահին առաջնային նպատակ է թեկնածուական ատենախոսության ամփոփումը և պաշտպանությունը։ Հաջորդող նպատակները կապված են ատենախոսությանս շրջանակում քննարկվող Սևանա լճի ավազանի միջնադարյան պատմությանը նվիրված նոր հետազոտությունների իրականացման և Սևանի ավազանում ու Կոտայքի մարզում վերջին տարիներին կատարված ուսումնասիրություններին նվիրված նոր հրատարակությունների պատրաստման հետ։

   - Ո՞ր ուղղությամբ եք մտադիր շարժվել՝ մաքուր գիտության, թե՝ առավելապես կիրառական:

   - Իհարկե մաքուր գիտության, սակայն նաև կիրառական արդյունք ստեղծելու ճանապարհով։ Մեր ոլորտում գիտական ուսումնասիրությունների միջոցով որպես կիրառական արդյունք կարող են լինել հուշարձանների, կամ դրանց առանձին հատվածների հայտնաբերումը, դրանց վերաբերյալ գիտահանրամատչելի աշխատությունների հրատարակումը, որոնք կարող են նպաստել զբոսաշրջության և հանրային կրթության զարգացմանը։ Պեղումների շնորհիվ միջնադարյան եկեղեցիների ու աշխարհիկ այլ կառույցների վերականգնման կամ ամրակայման աշխատանքների նախապատրաստումը, հուշարձանների և դրանց միջավայրի մաքրումը հողի շերտերից ևս կարելի է կիրառական արդյունք համարել։

Վերջին հարյուրամյակներին վերաբերող հուշարձանների և մշակութային լանդշաֆտի հնագիտական ուսումնասիրությունները կարող են նաև արտաքին քաղաքականություն իրականացնող ինստիտուտների համար կիրառական արդյունք ապահովել։ Խոսքը առավելապես վերաբերում է հարևան երկրների կողմից տարբեր հավակնություններին գիտական փաստերով մերժելու կամ պատմական տարբեր իրադարձությունները հնագիտորեն փաստագրելու և վերաիմաստավորելու խնդիրներին։

   - Ո՞վ է գիտության մեջ Ձեր կուռքը: Ինչո՞վ կցանկանաք նրան գերազանցել:

    - Գիտության մեջ կուռքեր չունեմ, բայց կան գիտնականներ, որոնց կերպարը, կարծիքն ու տեսակետները հեղինակավոր են ինձ համար։ Դրանք իմ ավագ գործընկերներն են։ Այդ շարքում կուզեի առանձնացնել հնագետ, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանին, ով մեծ դեր ունի դեպի գիտություն իմ ուղու ընտրության և կայացման ճանապարհին։

   - Աշխարհը գնում է գլոբալիզացիայի: Ի՞նչ քայլեր անձամբ Դո՛ւք կձեռնարկեիք Հայաստանի զարգացման և աշխարհին համընթաց քայլելու համար:

   - Կարծում եմ՝ մեր պետական ու ազգային հաջողությունների ու անհաջողությունների հիմքում կրթության և գիտության բնագավառի հաջողություններն ու անհաջողություններն են,  և դա միշտ է այդպես եղել։ Որպեսզի մեր երկիրը կարողանա զարգանալ ու համընթաց քայլել ժամանակակից աշխարհի հետ, պետք է նախ և առաջ որակյալ կրթություն ու առաջադեմ գիտություն ունենալու ուղղությամբ քայլեր անենք, քանի որ 21-րդ դարում մենք այլ ճանապարհ չունենք առաջ գնալու։

   - Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «առաջադեմ գիտություն»:

- Նկատի ունեմ գիտություն, որը զարգանում է ժամանակակից աշխարհի առաջադեմ գիտական տեմպերով, իր խոսքն է ասում միջազգային գիտական հարթակներում։

   - Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ առաջադեմ գիտություն ունենալու համար:

   - Անհրաժեշտ է արդյունավետ պետական քաղաքականություն, գիտության նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն և ներդրումներ։

   - Որքանո՞վ է հայաստանյան հումանիտար գիտության առաջադիմությունը կապված գիտական արդյունքի միջազգայնացման հետ:

   - Սերտորեն է կապված… Միջազգայնացումը կարող է նոր հնարավորություններ բացել։

   - Ի՞նչ քայլեր է պետք կիրառել հայագիտական արդյունքի միջազգայնացման համար:

   - Միջազգայնացման համար պետք է ավելի շատ հրատարակել անգլերեն, համագործակցության նոր դաշտեր ստեղծել տեղի և դրսի գիտնականների միջև, ինստիտուցիոնալ կապեր ձևավորել արևմտյան երկրների գիտական հայտնի կենտրոնների հետ։

   - Երբևէ մասնակցե՞լ եք Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակներում հայտարարված մրցույթների:

   - Այո՛, մասնակցել եմ և շահել։ 2018-2020 թթ․ ընդգրկված եմ եղել «Երկրաքիմիական որոնման մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում»  ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագիրն իրականացնող հետազոտական խմբում, իսկ այժմ մասնակից եմ «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» [4]  գիտական նախագծին։

   - Ովքե՞ր են ընդգրկված գիտական նախագիծն իրականացնող խմբում:

   - Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող Առաջատար հետազոտությունների աջակցության «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիտական ծրագրի շրջանակներում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողներ Ռ․ Հովսեփյանի /ղեկ․/, Ա․ Բոբոխյանի, Լ․ Աբրահամյանի, Տ․ Դալալյանի, Բ․ Գասպարյանի և Ա․ Սարատիկյանի հետ համատեղ առաջիկա հինգ տարիների ընթացքում հետազոտելու ենք Հայաստանի ջրաբաշխական համակարգերը (ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և այլն) և ջրօգտագործման մշակույթի տարբեր հարցեր։ Թեմայի վերաբերյալ նախատեսում ենք հոդվածներ հրատարակել ոչ միայն հայաստանյան հանդեսներում այլ նաև անգլերենով՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում։

   - Ի՞նչ աշխատանք եք իրականացնում նախագծի շրջանակներում անձամբ Դուք:

   - Նախագծի շրջանակում հետազոտություն եմ իրականացնում միջնադարյան Հայաստանի ջրամատակարարման համակարգերի, Հայաստանի ծովապատ վանքերի և լճային նավագնացության, միջնադարյան ջրաղացների և դրանց հնագիտական միջավայրերի վերաբերյալ։

   - Ի՞նչ խնդիրների է բախվում հայցորդը կամ ասպիրանտը գիտական մրցույթների դիմելիս:

   - Հիմնական խնդիրը, կարծում եմ՝ փորձի պակասն է, ինչը կարելի է լրացնել ավելի փորձառու գիտաշխատողների հետ համագործակցության միջոցով։

   - Իսկ ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

   - Պետք է ամեն մեկը փորձի իր ոլորտում իր աշխատանքը լավ անել ու իր միջավայրն ավելի լավը դարձնել։ Միայն այդ ժամանակ է հնարավոր մտածել կամ խոսել աշխարհը փոփոխող գլոբալ քայլերի մասին: 

   Հղումներ

  1. Հրապարակումների ցանկը՝ https://yerevan.academia.edu/AvetisGrigoryan
  2. Ասատրյան Գ․, Գրիգորյան Ա․ 2020, Մաքրավանքի խաչքարերը (XII-XIV դդ․) / THE CROSSTONES OF MAKRAVANK (XII-XIV CENTURIES), Պատմություն և մշակույթ, Հայագիտական հանդես, № 1, էջ 176-184՝  https://www.academia.edu/43561380/Մաքրավանքի_խաչքարերը_12_14_րդ_դդ_THE_CROSSTONES_OF_MAKRAVANK_XII_XIV_CENTURIES_ 
  3. Գրիգորյան Ա, КНЯЖЕСКАЯ РЕЗИДЕНЦИЯ СОТК: ИСТОРИЯ И ПАМЯТНИКИ / PRINCE RESIDENCE SOTK: HISTORY AND MONUMENTS / ԻՇԽԱՆԱՆԻՍՏ ՍՈԹՔԸ․ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ,  2021թ., Պատմաբանասիրական հանդես, № 1, էջ 125-144՝ http://www.academhistory.am/images/Patmabanasirakan_handes/2021-1.pdf  
  4. Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը հաստատելու մասին ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի հրամանը՝ http://scs.am/files/hraman-1690a2-11.10.2021.pdf 

   Հերմինե Օհանյան


Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
01/04/2025

ՆԱՏՕ-ի ծրագրի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ-ում քննարկվում են ցածր դոզայով ճառագայթման ռիսկերն ու հեռանկարները
med.news.am
29/03/2025

Բյուրականի աստղադիտարանը և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
politik.am
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
This site has been visited
7 284 655

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:24, 02/04/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am