National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Anaïd Donabédian
Dr. of Philological Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Ժաննա Հարությունյան

«Պետք է փորձել գլոբալ զարգացումները գիտակից ձևով տեղայնացնել մեր պետությունում»

   Ժաննա Հարությունյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ) [1] հայցորդ է: Ուսումնասիրում է «Մեծ տվյալների (Big Data[2] տեխնոլոգիաներն արդի քաղաքական գործընթացներում և դրանց կիրառման հնարավորությունները ՀՀ-ում» թեման: 
   Հրապարակել է «Մեծ տվյալների» կիրառումը որպես պետության ռազմական համակարգի արդիականացման հնարավորություն», «Հայկական Բանակ» ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ռազմագիտական հանդես, N 4(106), 2020թ., էջ. 80-90 և «Քաղաքական համակարգի փոխակերպման մարտահրավերները մեծ տվյալների (Big Data) տեխնոլոգիական արդի շրջանում» [3], «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդես, հատոր XI, № 5, 2020, էջ. 35-45, աշխատությունները։
   - Այս պահին աշխատում եմ երրորդ հոդվածիս վրա «Համալրված ժողովրդավարությու՞ն, թե՞ տոտալ թվային վերահսկողություն» թեմայով։ Այն գրեթե պատրաստ է հրապարակման, սակայն որակյալ բովանդակության համար ժամանակ է պետք ու շատ ջանքեր։ Այս պահին ուսումնասիրում եմ միջազգային հրապարակումների չափանիշները, որպեսզի համապատասխան տեսքի բերեմ հոդվածս։ Ի դեպ, այդ հարցում ինձ մոտիվացրեց տարեվերջյան ունեցածս մի շատ բովանդակալից ու ոչ պատահական հանդիպում-զրույց, որի մասին կխոսեմ ապագայում, երբ ինքս ինձ ու զրուցակցիս տված խոստումը կատարած կլինեմ։

   - Ո՞ր ուղղությամբ եք մտադիր շարժվել՝ մաքուր գիտության, թե՝ առավելապես կիրառական։
 
   - Առհասարակ «զուտ»՝ մաքուր երևույթներ հազվադեպ են պատահում իրական կյանքում, դրանք սովորաբար միախառնվում են հարակից այլ երևույթների հետ, ստեղծելով այն ամենն ինչ մենք շոշափում ենք, զգում ենք, մտածում ենք, գործում ենք և այլն՝ սկսած գույներից, վերջացրած գերատեսչական գործառույթները կամ գիտակարգերը։ Ես չեմ պատկերացնում գիտությունն առանց էմպիրիկ փորձի, իսկ լուրջ կիրառական գործունեությունն առանց գիտական հիմնավորման։ Աշխատանքի և կրթության բերումով գործ ունեմ ապացուցողական հենքով, զուտ գիտական հիմնավորումներ ու փաստեր պահանջող ոլորտների հետ: 
   Մտադիր եմ շարժվել գիտական հիմնավորմամբ կիրառական ծրագրերի իրագործման ուղղությամբ՝ հանդես գալով մեր երկրի համար ամենատարբեր ոլորտների ռազմավարական հստակ պլանավորման աշխատանքներով։ Ասեմ, որ ինձ ամեն օր այդ նպատակին հասնելու համար նոր հմտություններ ու գիտելիքներ են տալիս թե՛ ՊԱՀՀ-ը, թե՛ ԱՀԿ-ն, թե՛ ԳԱԱ-ն, որոնք և ոչ մի ստանդարտ ֆորմալ կրթական հարթակում չէի կարող ձեռք բերել մեկ մասնագիտության շրջանակներում։ 
   Կտրուկ փոխելով գործունեության ոլորտը՝ 2021թ.-ին Ժաննան անցել է երկու միմյանց լրացնող աշխատանքի. ՀՀ պաշտպանության նախարարության ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) [4] Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) [5] հայաստանյան գրասենյակի Վերականգնողական գծով ազգային խորհրդատու: Գործունեությանը ծանոթանալու ընթացքում գալիս ենք կարծիքի, որ գործ ունենք ոչ միայն նախաձեռնող, այլև՝ սկսած աշխատանքը վերջնարդյունքի հասցնելուն ունակ անձի հետ: Իրավացիորեն պնդում է. «Քրտնաջան աշխատի՛ր լռելյայն, և թող որ աղմկի քո հաջողությունը»:
 
   - Ի՞նչն է դրդել Ձեզ դեպի խաղաղարար առաքելություն:

   - Այս նպատակներն ինձ մոտ առավել ամրապնդվեցին Արցախյան պատերազմից հետո, երբ առավել խորքային ու բազմակողմանի սկսեցի մտածել պատերազմի պատճառների ու հետևանքների մասին։ Ռազմական գործողությունների 44 օրերին ուժերիս ներածի չափով փորձում էի օգտակար լինել հայրենիքիս ու մեր զինվորներին (իմ գործունեությունը բացառիկ չէր, բոլորս էինք այդ օրերին փորձում անել հնարավորն ու անհնարինը)։ Երբ ինձ հնարավորություն տրվեց ավելի գլոբալ բարեփոխումներ կատարելու իմ երկրում գոնե մեկ ոլորտում, ես ընդունեցի այն որպես մարտահրավեր։ Այսօր, աշխատելով զինվորականների հետ ու նրանց վերականգնողական կարիքների համար, առավել լավ եմ հասկանում, թե որքան անելիքներ ունենք բոլոր ոլորտներում՝ սկսած առողջապահությունից, վերջացրած անվտանգային համակարգով, ու չպետք է սպասենք նոր աղետի, որ գիտակցենք այդ ամենը։ Հիմա առավել քան պարտավոր ենք մեր հերոս զինվորների առջև․․․ Եթե ոչ մենք, ապա ո՞վ պիտի շենացնի ու ոտքի կանգնեցնի մեր երկիրը։

   - Աշխարհը գնում է գլոբալացման: Ի՞նչ քայլեր կձեռնարկեիք Հայաստանի զարգացման և աշխարհին համընթաց քայլելու համար: 

   - Այս հարցին լիարժեք պատասխանելու համար, թերևս ժամանակը չի բավականացնի նույնիսկ մեկ գիտաժողովի շրջանակներում։ Ի դեպ, պնդումը, թե «աշխարհը գնում է գլոբալացման», որոշ առումներով վիճելի է (եթե դիտարկենք Չինաստանի ներկայիս քաղաքականությունը, հիշենք «Բրեքզիթը», թեկուզ վերլուծենք աշխարհաքաղաքականությունը վերջին համավարակի ընթացքում)։ Գլոբալ աշխարհի կառուցման մի քանի փորձեր եղել են, սակայն դրանք մեկ անգամ չէ, որ ձախողվել են, ու աշխարհն էլ կրկին պառակտվել է՝ տապալելով գլոբալացման վերջնարդյունքը։ Իսկ Հայաստանի զարգացումն ու աշխարհին համահունչ քայլերը պարտադիր չէ, որ գլոբալացման արդյունք, հետևանք կամ դրա հետ փոխկապակցվածություն ենթադրեն։ Կարևորը ճիշտ պետական ռազմավարություն մշակելն է՝ հաշվի առնելով ու վերլուծելով միջազգային փորձը, կուտակված գիտելիքն ու հսկայածավալ տվյալները։ Իսկ եթե, այնուամենայնիվ, իրական ու ճշմարիտ համարենք հարցում հնչած պնդումը, ապա աշխարհում տարբեր հիմնախնդիրների առնչությամբ կան դրանց հաղթահարման ու բարեփոխման բավականին լավ փորձ, արդյունավետ ու կիրառելի գործիքներ, տվյալ խնդիրների մասով աշխարհի տարբեր պետությունների անցած նույնքան քարքարոտ ուղիներ ու հաղթահարման մեխանիզմներ։ Պարզապես պետք է պատրաստ լինել ինքնաքննադատության, իրատեսականորեն գնահատել մեր ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները գլոբալ համատեքստում։ Վերջապես, ելնելով միջազգային փորձից, համադրելով այն մեր իրականության հետ և հաշվի առնելով ազգային առաջնահերթություններն ու պետական շահը, պետք է փորձենք «գլոբալը» տեղայնացնել ու ադապտացնել մեր պետությունում գիտակից ձևով։ 

   - Համադրելով փորձը՝ ի՞նչ գլոբալ քայլեր կձեռնարկեիք մարդկության զարգացման համար: 

   - Մարդության զարգացման համար Միավորված ազգերի կազմակերպությունն արդեն իսկ սահմանել է Կայուն զարգացման գլոբալ նպատակները, դրանք 17-ն են։ Այս պահին անձամբ ԱՀԿ-ի առաքելության շրջանակներում աշխատում եմ դրանցից երրորդի վրա՝ «Ամուր առողջություն և բարեկեցություն բոլորի համար»։ Առաջիկայում շարունակելու ենք այդ ուղղությամբ համակարգային զարգացումն ազգային մակարդակում, որը սկսեցինք 2020 թ․-ի պատերազմի հետևանքով որպես արտակարգ իրավիճակների արձագանք, սակայն ի ուրախություն մեզ, այսօր ռազմավարական զարգացման հնարավորություն ունենք բոլոր կառուցվածքային բլոկերով։ Վերոնշյալից զատ, հետաքրքրվում եմ «Խաղաղության հայեցակարգի» զարգացմամբ ու խաղաղարար առաքելությամբ: Խոսքը ողջ մարդկության գլոբալ անվտանգության մասին է, որտեղ յուրաքանչյուր ոք իրեն պետք է ապահով ու պաշտպանված զգա  թե՛ մարդածին, թե՛ տեխնածին, թե՛ բնածին աղետներից ու արհավիրքներից։ Նաև ժամանակ եմ հատկացնում մասնակցելու այդ թեմայով ոչ ֆորմալ կրթական միջազգային ծրագրերի։ 

   - Ո՞վ է գիտության մեջ Ձեր կուռքը: Ինչո՞վ կցանկանաք նրան գերազանցել: 

   - Կուռքեր առհասարակ չունեմ։ Հատկապես գիտության մեջ փորձում եմ առաջնորդվել առաջին հերթին խորին ուսումնասիրության ու ճանաչողության, հետո հերքման, վերջում, վերադառնալով ուսումնասիրվող երևույթի մասին նախնական կարծիքին, հաստատական կամ ժխտման սկզբունքներով։ Բայց այդ եռափուլ գործընթացում չեմ կարող չնշել այնպիսի գիտնականների, որոնց աշխատություններից մեծապես ազդվել են իմ գիտաճանաչողական հայացքները՝ Սպենսեր, Դյուրկհայմ, Պարսոնս, Մերտոն, Մարքս, Դարենդորֆ, Զիմել, Հաբերմաս, Լուման, Կաստելս... Նկատենք, որ նրանք բոլորն էլ սոցիալական մտածողներ են, քանի որ բազային մասնագիտությունս սոցիոլոգիան [6] է։  Կարծում եմ գիտնականի գերնպատակը պետք է լինի ոչ թե նախորդ մտածողներին գերազանցելը, այլ նրանց ստեղծածի վրա մի նոր քար դնելը և շարունակել կառուցելը։ Իսկ եթե խոսում ենք գիտական մտածողության կառուցման մասին, ապա այստեղ կարևոր է ուսումնասիրության օբյեկտը և առարկան, որից էլ կախված կլինի, թե որ տեսության վրա կհիմնվենք։ Չէ՞ որ կան հակասական կամ իրարամերժ տեսություններ, և եթե անգամ շատ ենք սիրում որևէ հեղինակի մտքերն ու շարադրանքը, սակայն նրա հայացքները էական հակասություն ունեն մեր ուսումնասիրության հետ, կամ որևէ այլ տեսություն շատ ավելի նպատակահարմար է կիրառելը, ապա պետք է առաջնորդվենք գիտության գերակա շահով, ոչ թե զուտ նախասիրությամբ։

   - Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

   - «Մինչև չփակես հին դռները, չես բացի նորերը»․ սովորաբար մարդիկ վախենում են փոփոխություններից, քանի որ յուրաքանչյուր փոփոխություն բերում է իր հետ տուրբուլենտության ու անորոշության մի շրջան, որը դժվար հաղթահարելի է։ Սակայն եթե ցանկանում ենք աճել ու կատարելագործվել, պիտի դուրս գանք «կոմֆորտի զոնայից», պիտի պատրաստ լինենք նոր փորձառության։  


   Հղումներ

  1. ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ՝ https://www.sci.am/orgsview.php?id=32&langid=1
  2. Big data is a field that treats ways to analyze, systematically extract information from, or otherwise deal with data sets that are too large or complex to be dealt with by traditional data-processing application software, https://en.wikipedia.org/wiki/Big_data
  3. Ժաննա Հարությունյան, «Քաղաքական համակարգի փոխակերպման մարտահրավերները մեծ տվյալների (Big Data) տեխնոլոգիական արդի շրջանում», «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդես, հատոր XI, № 5, 2020թ.,  էջ 35-45՝ http://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2020_5.pdf
  4. Համալսարանը ստեղծվել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմքի վրա՝ https://www.mil.am/hy/structures/63
  5. Միավորված ազգերի կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է, կենտրոնական գրասենյակը Ժնևում է՝ https://www.who.int/
  6. Sociology is a social science that focuses on society, human social behaviour, patterns of social relationships, social interaction, and aspects of culture associated with everyday life, https://en.wikipedia.org/wiki/Sociology

   Հերմինե Օհանյան


Notices








On 15-19 October, 2024, we invite to take part in the 12th international symposium "Optics and its applications", which will be held in Yerevan (Armenia). The deadline of registration is August 15, 2024

From October 11-13, 2024, a pan-Armenian scientific conference on "Natural Sciences, Mathematics, Technology, Computer Science in the 21st century: problems of popularization and education and their solutions" will take place at the National Academy of Sciences of the Republic of Armenia

On August 29–30, an international conference titled "Issues of Historical and Cultural Heritage in the Post-Soviet Period" will be held in the Round Hall of the National Academy of Sciences

On July 12 , at 12:00 PM, in the Round Hall of the Presidium of the Armenian National Academy of Sciences (24 Baghramyan ave., Yerevan, Armenia), the presentation of the bilingual book by geographer and cartographer Rouben Galichian titled A Cartographic Examination of "Historical" Maps in the National Atlas of Azerbaijan, 2014 and the Invented Terminology of "Western Azerbaijan" will take place

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
11/07/2024

Քոչվորներից մինչև ֆերմերներ. նեոլիթյան հերթափոխը. Մաքուր պատմություն
lratvakan.am
07/07/2024

Էկոլոգիական ֆիզիոլոգիայի նորաբաց լաբորատորիա՝ պետական աջակցությամբ
1lurer.am
05/07/2024

«Խոշոր պլան». Մագիստրոսական նոր ծրագիր կենսաբազմազանության թեմայով
imradio.armradio.am
02/07/2024

Մասնագիտացված գեոպարկի ստեղծման առաջարկ՝ ՀՀ-ում
1lurer.am
This site has been visited
7 034 021

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:35, 15/07/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am