Ժավելաջուր (հիպոքլորիտ)
1. ԺԱՎԵԼԱՋՈՒՐ. Այն հայտնի է իր ուժեղ արտահայտված մանրէասպան և ախտահանիչ հատկություններով։ էժան է և հեշտությամբ ստացվում է էլեկտրաքիմիական ճանապարհով՝ կերակրի աղից և քիմիապես՝ հիմնականում քլոր գազից։
2. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ. համաձայն Համաշխարհային առողջապահության տվյալների, 0.1 % ակտիվ քլոր պարունակող լուծույթով (թույլ ժավելաջրի լուծույթ) ախտահանումը ամենաարդյունավետն է այլոց համեմատ։
3. ՆԵՐԿԱՅՈՒՄՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. խմելու ջրերի ախտահանման, ինչպես նաև կենցաղում օգտագործվող ժավելաջուրը ներկրվում է Իրանից։
4. ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. մեծ քանակություններով ժավելաջուր էր արտադրվում Նաիրիտ ԳԱՄ-ում, որը հանդիսանում էր արտադրական թափոն։ Ներկայումս սահմանափակ քանակներով ժավելաջուր են արտադրում որոշ անհատ ձեռներեցներ՝ էլեկտրաքիմիական ճանապարհով՝ կերակրի աղի էլեկտրոլիզով։
5. ԱՊԱԳԱՅՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
5.1. Հիմնել ժավելի արտադրության էլեկտրաքիմիական տեղակայանք։