National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Oganes Sarukhanyan
Dr. of Medicine
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
COVID-19
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ թեստերի արտադրության վերաբերյալ

    Շնորհակալություն ենք հայտնում «Հետք» օրաթերթին՝ հայկական COVID-19 թեստերի արտադրության շուրջ կատարված կարևոր աշխատանքի համար, որը մատնանշել է առողջապահության, կենսատեխնոլոգիաների, ախտորոշիչ թեստերի արտադրության, գիտահետազոտական, գիտաարտադրական բնագավառների հետ կապված օրենսդրական բացերը և դրանցից բխող խնդիրները։

    Հետաքննությունը ցույց է տվել, որ խնդիրներն առկա են և՛ օրենսդրության և՛ դրա ապահովման ամբողջ առանցքով։ Ուրախ ենք, որ մեր նախաձեռնությունը նպաստել է այդ բացերի վերհանմանը, հատկապես որ գիտական հանրույթն ավելի քան երեսուն տարի պարբերաբար բարձրաձայնել է դրա մասին, սակայն՝ ապարդյուն։ Հուսով ենք, որ այս հետաքննությունը կնպաստի իրավիճակի շտկմանը։

    Այդուհանդերձ, մեզ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու են այդ օրախնդիր հարցերը արդյունքում մնացել աննկատ «սենսացիոն» վերնագրի տակ։ Ստացվում է, որ բոլոր օղակներում կան խնդիրներ, իսկ միակ մեղավորը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն (ՄԿԻ) է, որը պատասխանատվություն է ստանձնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս ծանր պայմաններում որևէ կերպ օգտակար լինել պետության համար։ «Простите, часовню тоже мы развалили?»։

Իսկ հիմա մի քանի նկատառում.

  • ՄԿԻ-ին, լինելով պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը գործում է գիտության բնագավառում, համաձայն Ձեր իսկ վկայակոչած օրենքի, պարտավոր չէր դիմել «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» սարքերի ստուգաչափման համար։ Մենք երբևէ չենք առարկել, որ մեր բոլոր սարքավորումները ստուգաչափվեն, սակայն, ինչպես հոդվածում ևս նշել եք, ստուգաչափող մարմինը, ըստ էության, ի վիճակի չէ դա ապահովել։ Մեր կարծիքով՝ հարկավոր են օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև դրանց կիրառումն ապահովող ֆինանսական միջոցներ և մեխանիզմներ։ Ձեր հոդվածից բխում է, որ Հայաստանի ախտորոշիչ լաբորատորիաներում (թե՛ պետական, թե՛ մասնավոր) «վերջին 11 տարիների ընթացքում» առողջապահության բնագավառում օգտագործվող սարքերը ստուգաչափված չեն, ինչը օրենքի և լիցենզիայի պայմանների խախտում է։ Արդյո՞ք դա նշանակում է, որ միայն «Հայկական COVID-19 թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին», ինչն ինքնին վիճարկելի պնդում է՝ հաշվի առնելով հաջորդ կետը։
  • Թեստերի արտադրությունը չի կարելի որակել «այսպես, թե այնպես առողջապահության բնագավառին առնչվող»։ Մեր մեկնաբանությամբ այդ գործընթացը բնութագրվում է որպես արտակարգ դրության պայմաններում կենսատեխնոլոգիաների բնագավառում գիտաարտադրական գործունեություն։ Սակայն գոյություն ունեն գործադիր (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) և օրենսդիր (ՀՀ Ազգային ժողով) մարմիններ, որոնցից կարելի է ստանալ այդ հարցի հստակ պատասխանը, ինչպես դա արվել է հոդվածի մի շարք այլ հարցերի դեպքում։ Մեր կարծիքով՝ ընդհանրապես ախտորոշիչ թեստերի արտադրությունը պետք է ունենա առանձին օրենսդրական կարգավորում այնպես, ինչպես դեղամիջոցների արտադրությունը կարգավորվում է «Դեղերի մասին» օրենքով, գործադիրի մի շարք որոշումներով և հանդիսանում է լիցենզավորվող գործունեություն։ Հուսով ենք, որ մեր նախաձեռնած աշխատանքը կնպաստի նաև օրենսդրական դաշտի բարելավմանը և հիմք կստեղծի Հայաստանում այս կարևոր տնտեսական ճյուղի զարգացման համար։ Վերջապես, ՄԿԻ-ն աշխատանքները սկսել է արտակարգ դրության ժամանակ, ինչը ենթադրում է արտակարգ լուծումներ (օրինակ՝ դեղերի ներկրման համար արտակարգ իրավիճակում հանվում է պարտադիր պետական գրանցման պահանջը), և չնայած սուղ և բարդ պայմաններին՝ մեզ հաջողվել է մեր առջև դրված խնդիրը լուծել բարձր մակարդակով։
  • ՄԿԻ-ում թեստերի արտադրությունը շահույթ չհետապնդող գործունեություն է, քանի որ ինստիտուտը չի վաճառում թեստերը, այլ դրանք անհատույց հանձնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ)։ Միակ «շահը»՝ դա ուշադրություն գրավելն է Հայաստանի գիտական ներուժին և ցույց տալ, որ գիտությունն ունակ է լուծելու պետության համար հրատապ խնդիրներ։ Ի դեպ, մենք Կառավարությունից ստացել ենք ոչ թե «250 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ», ինչպես նշել է հոդվածագիրը, այլ, ինչպես բազմիցս ասվել է, ինստիտուտին տրամադրվել է 250000 ԱՄՆ դոլարի հումք 100000 թեստի արտադրության համար։ Այս թեստերի արտադրությունը «միանգամյա» գործունեություն է՝ ուղղված արտակարգ դրության ժամանակ պետական կարիքների բավարարմանը և պետության ֆինանսական միջոցների խնայողությանը։ Այստեղ մեկ անգամ ևս նշենք, որ 1 թեստի համար 10 ԱՄՆ դոլար շուկայական արժեքի պարագայում ՄԿԻ-ի կողմից 2,5 ԱՄՆ դոլար ինքնարժեքով արտադրությունը 100000 թեստի հաշվարկով խնայել է 750000 ԱՄՆ դոլար։
  • Մեզ հասկանալի չէ հոդվածում բազմաթիվ անգամ կշեռքի հետ կապված հարցերի արծարծումը։ Իհարկե, կշեռքի օրինակով ընթերցողին շատ մատչելի կերպով կարելի է բացատրել ստուգաչափման հիմունքները։ Սակայն ստեղծվում է տպավորություն, որ կշեռքը թեստերի արտադրության մեջ կենսական նշանակություն ունեցող սարք է։ Մինչդեռ մենք ասել և նորից ենք ասում, որ թեստերի արտադրության մեջ կշեռք չի օգտագործվում։
  • Մեր բոլոր թեստերը պարունակում են դրական և բացասական ստուգիչ նմուշներ, որոնք ապահովում են ախտորոշիչ լաբորատորիաներում թեստերի օգտագործմամբ ստացված արդյունքների որակի վերահսկումը։ «Հետք»-ին տրված պատասխաններում նշել ենք, որ բոլոր ձեռք բերված նյութերն ունեն որակի և համապատասխանության սերտիֆիկատներ արտադրողի կողմից, ինչը սակայն հոդվածագիրը հարկ չի համարել տպագրել։
  • «Հատված CDC ուղեցույցից, որտեղ նշված է, որ դրական արդյունքը միշտ չէ, որ վկայում է կորոնավիրուսի առկայության մասին։ Բացասական պատասխանը՝ ևս» պնդումը միանգամայն ճիշտ է, սակայն դա վերաբերում է ոչ թե ախտորոշիչ թեստի որակին, այլ բժշկության մեջ ընդունված այն մոտեցմանը, որ չի կարելի ախտորոշել Կովիդ-19 միայն թեստերի արդյունքների հիման վրա՝ առանց հաշվի առնելու կլինիկական պատկերը և հարակից հետազոտությունների արդյունքները, ինչի մասին նշված է նաև մեր թեստերի ներդիր-ուղեցույցում։ Չպետք է մոռանանք, որ առհասարակ հիվանդությունն ախտորոշում է բժիշկը, իսկ սարքերը և թեստերը օգնող գործոններ են։
  • Ներկայում Կովիդ-19-ի աշխարհի գրեթե բոլոր ՊՇՌ թեստերը հիմնված են հոդվածում բերված՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փաստաթղթում նկարագրված երեք ուղեցույցներից մեկի վրա, ինչը հրապարակման ժամկետներով պայմանավորված՝ թեստերի վստահելիության կասկածը դարձնում է անհիմն։ Յուրաքանչյուր հետաքրքրված անձ կարող է ծանոթանալ Google-ում «SARC-CoV-2 PCR test inserts» որոնման արդյունքում գտնված թեստերի ուղեցույցների «References» բաժինը և կգտնի հղում այդ ուղեցույցներից որևէ մեկի վրա։ ԱՀԿ-ն տեղեկատվական և խորհրդատվական մարմին է և պարտադրող ուժ չունի, այն կարող է միայն առաջարկություններ, խորհուրդներ և տեղեկություններ տրամադրել։ Իսկ յուրաքանչյուր պետություն, հիմք ընդունելով այդ առաջարկները, կարող է հաստատել ախտորոշման մեթոդիկա կամ օգտագործել այլ ուղեցույցների հիման վրա մշակված ախտորոշիչ թեստեր։

    Չանդրադառնալով հոդվածում տեղ գտած նեղ մասնագիտական անճշտություններին, որոնք սակայն սկզբունքային բնույթ չեն կրում, գտնում ենք, որ «Հետք» օրաթերթի «Հայկական COVID-19 թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին» վերտառությամբ հոդվածում բարձրաձայնված՝ թեստերի արտադրության թերությունների վերաբերյալ նկատառումները հիմնավորված չեն, մատնանշում են գործող օրենսդրության և դրա կիրառման ապահովման էական բացթողումները, իսկ վերնագիրը չի արտացոլում հոդվածի բովանդակությունը և տարուղղորդող է։ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ՄԿԻ-ի կողմից թեստերի արտադրության գործընթացում բոլոր ջանքերը գործադրվում են՝ ապահովելու թեստերի բարձր որակական հատկանիշները, և դրանց օգտագործմամբ իրականացվող չափումների տվյալները համապատասխանում են ներկրված սերտիֆիկացված թեստերի արդյունքներին, ինչը ցույց են տվել ՄԿԻ-ի ներլաբորատոր և ԱՆ ՀՎԿԱԿ-ի իրականացրած փորձարկումները։

Հարգանքով՝
Արսեն Առաքելյան


Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
This site has been visited
7 283 910

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  22:37, 01/04/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am