ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
COVID-19
ՀՀ ԳԱԱ COVID-19 գիտական խորհրդի աշխատանքի մասին տեղեկատվություն

31/07/2020
COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհրդի թիվ 2 նիստի արձանագրություն (առ՝ 28 հունիսի, 2020թ.)

Ներկա էին՝ Աշոտ Սաղյանը (խորհրդի նախագահ), Ռուբեն Հարությունյանը, Արմեն Թռչունյանը, Արսեն Առաքելյանը, Հովակիմ Զաքարյանը, Արամ Պապոյանը, Կոնստանտին Ենկոյանը, Նելլի Հովհաննիսյանը, Նարինե Քալանթարյանը, Աշոտ Հովսեփյան, Կարեն Թռչունյան, Արթուր Համբարձումյան: 

Օրակարգում՝

  1. COVID-19 համավարակի կանխարգելման գիտատեխնիկական և կառուցվածքային համալիր միջոցառումների ծրագրի քննարկում և հաստատում:

Լսեցին՝ Ա. Սաղյանին, ով Խորհրդի անդամներին տեղեկացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցած խորհրդատվության մասին և առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկել նույն նախարարության գիտատեխնիկական վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Հովսեփյանին և ՀՀ Ինժեներական ասոցիացիայի տնօրեն Վարդան Ալեքսանյանին, ովքեր անմիջապես զբաղվում են COVID-19-ի ուսումնասիրությունների համակարգման հարցերով: 

Որոշեցին՝ Հավանություն տալ նշված անձանց Խորհրդի կազմում ընդգրկելու հարցին:

Լսեցին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Սաղյանին, ով տեղեկացրեց ներկաներին, որ COVID-19 համավարակի կանխարգելման գիտատեխնիկական և կառուցվածքային համալիր միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը կազմվել է Խորհրդի կազմում ընդգրկված բոլոր գիտական կազմակերպությունների և առանձին գիտնականների առաջարկների հիման վրա: Հաշվի են առնվել բոլոր կարծիքները և դիտողությունները: Եթե եղել են գիտական ուղղություններ, որոնք կարելի էր միավորել, կամ ներառել ավելի մեծ ուղղության մեջ, դրանք արվել են և արդյունքում կազմվել է ծրագրի նախագիծը: Նա առաջարկեց ներկաներին կետ առ կետ քննարկել ծրագրի բոլոր դրույթները:

Ելույթ ունեցան՝ Ա. Թռչունյանը, Ա. Առաքելյանը, Ռ. Հարությունյանը, Կ. Ենկոյանը, Ա. Համբարձումյանը, Ա. Հովսեփյանը, Ա. Պապոյանը, ովքեր ծրագրի նախագծում նշված նպատակային ուղղությունների իրականացման, խնդիրների արդիականացման և համավարակների դեմ պայքարի ռազմավարություն մշակելու համար առաջարկեցին կատարել որոշակի մասնագիտական շտկումներ:

Քննարկման արդյունքում որոշեցին՝ (միաձայն)

  1. Ընդունել COVID-19 համավարակի կանխարգելման գիտատեխնիկական և կառուցվածքային համալիր միջոցառումների ծրագրի նպատակային ուղղություններն ու խնդիրները՝ հաշվի առնելով հնչած դիտողությունները և առաջարկները:
  2. Մինչև օգոստոսի 20-ը ներկայացնել աշխատանքային պլան՝ համաձայն ծրագրի հիմնական ուղղությունների՝ ներառելով առանձին գիտական խմբերի հետազոտական խնդիրներն ու մեթոդները, դրանց իրականացման ժամկետները, առկա նյութական ռեսուրսներն ու ներուժը, անհրաժեշտ քիմիական ռեակտիվներն ու սարքավորումները՝ յուրաքանչյուր նպատակային ուղղության/խնդրի համար ներկայացնելով մոտավոր ֆինանսական նախահաշիվ:

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 156 287

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 21/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: