Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար (մինչև 45 տարեկան):
Սահմանվել են 3-ական մրցանակներ (1-ին, 2-րդ, 3-րդ) 6 անվանակարգերում՝
- ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա
- տեխնիկական գիտություններ
- քիմիա և Երկրի մասին գիտություններ
- կյանքի մասին գիտություններ
- հայագիտություն և հասարակական գիտություններ
- երկակի նշանակության մշակումներ:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը 15 միլիոն դրամ է:
Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ ԳԱԱ, ՀՀԿ և ՌՀՄ պատվավոր դիպլոմների: Մրցույթին պետք է ներկայացվեն միայն 2020–2022թթ. հրատարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք, մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ:
Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի այն կազմակերպության գիտական խորհրդի որոշումը, որտեղ աշխատում է հայտատուն: Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև տվյալ բնագավառում գործող որևէ այլ կազմակերպության գիտական խորհրդի միջոցով: Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն մեկ աշխատանք:
Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2022թ. մայիսի 1-ից - օգոստոսի 31-ն է: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2022թ. հոկտեմբեր ամսին:
Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը
- հայտատուի դիմում-հայտը (լրացվում է Online),
- գիտական խորհրդի որոշումը՝ աշխատանքը մրցույթին ներկայացնելու արժանիության վերաբերյալ,
- անձնագրի և սոցիալական քարտի պատճեները,
- բանկային անձնական հաշվի համարը,
- կենսագրական տվյալները (resume/CV),
- վերջին հինգ տարում հրատարակված աշխատանքների ցանկը,
- առնվազն 2 երաշխավորագիր (ստորագրված)՝ տրված մասնագետների կողմից (մեկը ցանկալի է լինի արտերկրից),
- մրցանակի ներկայացվող աշխատանքը:
Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝
- Հայտատուն պետք է լրացնի Online դիմում-հայտ հետևյալ հղումով՝ https://forms.gle/U6JXuN6xrDWWHfZb7 (դիմում-հայտն ուղարկելուց առաջ անպայման հարկավոր է այն տպել և ստորագրել):
- Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված ստորագրված փաստաթղթերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները:
- Ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ sciorgdep@sci.am՝ նամակի Subject դաշտում նշելով մրցույթի անվանումը:
- Եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որը կարտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված կլինի համահեղինակների կողմից:
- Online լրացված դիմում-հայտը տպված և ստորագրված, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված փաստաթղթերի բնօրինակները ստորագրած և կնքված հարկավոր է ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին հետևյալ հասցեով՝ ք. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ.՝ 010 58-36-79, 010 52-04-77:
- Փաստաղթերի ներկայացման ժամկետը 2022թ. մայիսի 1-ից օգոստոսի 31-ն է:
Մրցութային հանձնաժողով