ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Մրցույթներ
15/04/2022
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք»  մրցույթ երիտասարդ գիտնականների համար (մինչև 45 տարեկան):

Սահմանվել են 3-ական մրցանակներ (1-ին, 2-րդ, 3-րդ) 6 անվանակարգերում՝

  • ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա
  • տեխնիկական գիտություններ
  • քիմիա և Երկրի մասին գիտություններ
  • կյանքի մասին գիտություններ
  • հայագիտություն և հասարակական գիտություններ
  • երկակի նշանակության մշակումներ:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 15 միլիոն դրամ է:

Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ ԳԱԱ, ՀՀԿ և ՌՀՄ պատվավոր դիպլոմների: Մրցույթին պետք է ներկայացվեն միայն 2020–2022թթ. հրատարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք,  մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ:

Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի այն կազմակերպության գիտական խորհրդի որոշումը, որտեղ աշխատում է հայտատուն: Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև տվյալ բնագավառում գործող որևէ այլ կազմակերպության գիտական խորհրդի միջոցով: Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն մեկ աշխատանք:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2022թ. մայիսի 1-ից - օգոստոսի 31-ն է: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2022թ. հոկտեմբեր ամսին:

Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը

  1. հայտատուի դիմում-հայտը (լրացվում է Online),
  2. գիտական խորհրդի որոշումը՝ աշխատանքը մրցույթին ներկայացնելու արժանիության վերաբերյալ,
  3. անձնագրի և սոցիալական քարտի պատճեները,
  4. բանկային անձնական հաշվի համարը,
  5. կենսագրական տվյալները (resume/CV),
  6. վերջին հինգ տարում հրատարակված աշխատանքների ցանկը,
  7. առնվազն 2 երաշխավորագիր (ստորագրված)՝ տրված մասնագետների կողմից (մեկը ցանկալի է լինի արտերկրից),
  8. մրցանակի ներկայացվող աշխատանքը:

Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝

  • Հայտատուն պետք է լրացնի Online դիմում-հայտ հետևյալ հղումով՝ https://forms.gle/U6JXuN6xrDWWHfZb7 (դիմում-հայտն ուղարկելուց առաջ անպայման հարկավոր է այն տպել և ստորագրել):
  • Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված ստորագրված փաստաթղթերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները:
  • Ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ sciorgdep@sci.am՝ նամակի Subject դաշտում նշելով մրցույթի անվանումը:
  • Եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որը կարտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված կլինի համահեղինակների կողմից:
  • Online լրացված դիմում-հայտը տպված և ստորագրված, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված փաստաթղթերի բնօրինակները ստորագրած և կնքված հարկավոր է  ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին հետևյալ հասցեով՝ ք. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ.՝ 010 58-36-79, 010 52-04-77: 
  • Փաստաղթերի ներկայացման ժամկետը 2022թ. մայիսի 1-ից օգոստոսի 31-ն է:


Մրցութային հանձնաժողով


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 155 851

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:00, 19/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: