National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Notices
Ս/թ. ապրիլի 26-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Հայկական տիեզերական ֆորումը անց են կացնում «Science in Space Analog Missions: AMADEE-24 Mars Simulation Results and the Future Prospects» աշխատաժողով (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճ, Բաղրամյան պ., 24)

«Science in Space Analog Missions: AMADEE-24 Mars Simulation Results and the Future Prospects» աշխատաժողով

Միջոցառումը նվիրված է 2024 թվականին Հայաստանում անցկացված AMADEE 24 Մարսի անալոգային հետազոտության գիտափորձերի արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև WorldBiggestAnalog-2025 միջազգային անալոգային առաքելության շրջանակում գիտական նախագծերով մասնակցության հնարավորությունների քննարկմանը։

Աշխատաժողովը հրաշալի հնարավորություն է ոլորտի մասնագետների, հետազոտողների, ուսանողների և տիեզերագիտությամբ հետաքրքրվող անձանց համար՝ ծանոթանալու նորագույն գիտական արդյունքներին և ներգրավվելու ապագա անալոգային տիեզերական ծրագրերում։

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն տիեզերական հետազոտությունների համատեքստում անցկացվող այսօրինակ երկրային առաքելությունների դերը, դրանց գիտական արժեքը և հեռանկարները։

Բանախոսներ՝

Գերնոտ Գրոմեր, Ավստրիական տիեզերական ֆորումի հիմնադիր, AMADEE-24 առաքելության ղեկավար

Հայկ Ասլանյան, Հայկական տիեզերական ֆորումի հիմնադիր, AMADEE-24 առաքելության համաղեկավար

Արսեն Առաքելյան, Ռուս-հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն (Genes4Mars գիտափորձ)

Ռոքսանա Զախարյան, Ռուս-հայկական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող (տիեզերական ռադիոկենսաբանություն)

Միջոցառման ընթացքում նախատեսվում են նաև առցանց գիտական ներկայացումներ, որտեղ համաշխարհային առաջատար մասնագետները կկիսվեն իրենց փորձով և հետազոտական արդյունքներով։

Ժամը և օրը՝ 12:00, ապրիլի 26, 2025 թ.:

Վայրը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճ, Բաղրամյան պ., 24:

Կազմակերպիչներ՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Հայկական տիեզերական ֆորում:

Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:

Մուտքն ազատ է:

Գրանցման հղումը՝ 

https://docs.google.com/forms/d/1Gt3B1ELpBOQvWr8mPRRo4XV_8UC1WPYIJSdqvgcbW2Q/edit


Notices
Publications in Press
08/12/2025

Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
hetq.am
05/12/2025

Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
hetq.am
03/12/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
01/12/2025

Մագնիսական նոր նյութերի փնտրտուքով
1lurer.am
This site has been visited
7 582 084

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:09, 12/12/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am