Ս.թ. նոյեմբերի 14-15-ը կկայանա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում
Միջազգային գիտաժողով՝ «Բարբառագիտական ընթերցումներ»
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2024թ. նոյեմբերի 14-15-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Գիտաժողովին կարելի է մասնակցել նաև հեռավար ձևաչափով։
Տեղեկությունների համար զանգահարել 010 56 53 37, 010 58 18 53 հեռախոսահամարներով: |