National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Notices / Archive
Պարզաբանում www.hraparak.am կայքում մարտի 30-ին հրապարակված «Թարմ կոճապղպեղը արժի 8700 դրամ» և «էլի ինքնապարգևատրում, բայց․․․» վերնագրերով հրապարակումների վերաբերյալ

www.hraparak.am կայքում մարտի 30-ին հրապարակված «Թարմ կոճապղպեղը արժի 8700 դրամ» և «էլի ինքնապարգևատրում, բայց․․․» վերնագրերով նյութերում նշված «Փոխարենը, կառավարությունը ԳԱԱ  ինստիտուտներից մեկի որոշ գիտաշխառողների աշխատավարձերը փոխանցել է ոչ ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ ուղիղ կեսը։ Սրան դեռ կանդրադառնանք» և «…Մեր կողմից ավելացնենք, որ  ԳԱԱ որոշ ինստիտուտների գումարները ստացվել են կիսատ։ Մեզ հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ ճիշտ է՝ իրենք փոխանցել են, բայց դա եղել է իրենց ռեզերվների հաշվին եղած գումարներից։ Իսկ Գիտության կոմիտեն փոխանցում դեռ չի արել։ Թեպետ ասաց, թե հաշվապահից տեղեկացել է, որ փոխանցումները լինելու են։ Նույնը նրան ասել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը»  հատվածների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի  մասին» 19 դեկտեմբերի 2019թ-ի ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի  և « Հայաստանի Հանրապետության  2020թ-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության 26-ը դեկտեմբերի 2019թ-ի  N 1919-Ն որոշման համաձայն՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտների բազային ֆինանսավորումը /Ենթակառուցվածքների պահպանման ծրագիր/ կատարվում է ՀՀ ԳԱԱ նախագահության միջոցով: ԳԱԱ ինստիտուտները պետության կողմից նախատեսված անհրաժեշտ գումարները ստացել են ժամանակին և ամբողջ ծավալով: Թե տնօրենը ուշ կամ շուտ է վճարել աշխատավարձերը, դա նրա ներքին կազմակերպական գործառույթն է:

ՀՀ ԳԱԱ ՊՈԱԿ-ների կողմից մարտ ամսվա աշխատավարձը հաշվարկված է ամբողջությամբ: Հարկ է նշել նաև, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
31.03.2020թ.


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 182 646

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am