Օգոստոսի 29-30-ը ԳԱԱ կլոր դահլիճում տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով
2024 թ․ օգոստոսի 29-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կազմակերպում են «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է համախմբել միջազգային և տեղական հետազոտողներին և գիտնականներին, ովքեր զբաղվում են մշակութային ժառանգության պահպանության և հանրայնացման խնդիրներով, հետխորհրդային շրջանում ծագած կոնֆլիկտների և դրանց արդյունքում պատմամշակութային ժառանգության վիճելի հարցերով։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը և անգլերենը։
Զեկուցումների տևողությունը` մինչև 15 րոպե:
Գիտաժողովի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ։ |