2023 թ. սեպտեմբերի 12-15 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ) կազմակերպում է ամենամյա «Լազերային ֆիզիկա 2023» միջազգային գիտաժողովը (LP-2023) նվիրված ՀՀ ԳԱԱ ՖՀԻ հիմնադիր-տնօրեն Միքայել Տեր-Միքայելյանի ծննդյան 100-ամյակին և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին
Քառoրյա Գիտաժողովի ծրագիրը կընդգրկի բարձր մակարդակի պլենար ելույթներ, որոնք կուղղեկցվեն հրավիրված, բանավոր և ստենդային զեկուցումներով՝ ներկայացնելով հիմնարար և կիրառական հետազոտությունների նոր նվաճումները և արդյունքները Լազերների, Օպտիկայի և Ֆոտոնիկայի բնագավառներում:
Ուսանողների լավագույն զեկուցումների համար "IPR Armenia" Optica (նախկին OSA) Student Chapter-ի կողմից նախատեսվում են մրցանակներ:
Անցկացման վայրը՝ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, 0204, Աշտարակ-2, ՀՀ ։
Կայքը՝ http://ipr.sci.am/plugin.php?plugin=conferences&id=21&offset=1
Գրանցումը` https://forms.office.com/r/2vRB9q7SyQ
Գրանցման և աբստրակտների ներկայացման վերջնաժամկետը` ս.թ. օգոստոսի 1։ |