7-րդ Շրջանակային ծրագրի IncoNet EaP նախագծի շրջանակներում հայտարարվել է "Twinning Grants" մրցույթը, որի նպատակն է ամրապնդել գիտատեխնոլոգիական համագործակցությունը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների գիտական խմբերի միջև Առողջապահության, կլիմայի փոփոխությունների և էներգետիկայի ոլորտներում` ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 ծրագրին համատեղ նախագծերի առաջարկներ ներկայացնելու նպատակով (http://h2020.sci.am/news/17.htm)
Twinning Grants մրցույթի հաղթողները կստանան դրամաշնորհներ 8.000 եվրոյի սահմաններում ` փոխայցելություններ կազմակերպելու և նախագծի առաջարկի նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով: Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2016թ. հունվարի 15-ը: Մրցույթի պայմանների, հայցադիմումների և ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք Հորիզոն 2020 տեղեկատվական կենտրոնի կայքը. http://h2020.sci.am/news/17.htm |