ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան երիտասարդ գիտնականների համար սահմանում է "Ակադեմիա" ամենամյա մրցույթ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան երիտասարդ գիտնականների համար սահմանում է «Ակադեմիա» ամենամյա մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչեւ 35 տարեկան անձիք, ովքեր աշխատում են Հայաստանի որևէ գիտական կամ կրթական հաստատությունում եւ կներկայացնեն Ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված իրենց գիտական հոդվածները: Հաղթող կճանաչվի գումարային ամենաբարձր Ազդեցության գործակից ունեցող հոդվածների հեղինակը`ով կպարգեւատրվի 750,000 ՀՀ դրամով եւ ՀՀ ԳԱԱ դիպլոմով։ Այս տարի մրցույթն անցկացվում է Ֆիզիկայի ոլորտի մասնագետների համար: Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2012թ. մարտի 1-ից մինչև մարտի 31-ն է: Արդյունքները կամփոփվեն մինչև 2012թ. ապրիլի 30-ը: Մրցույթն իրականացնում է «Գիտության զարգացման հիմնադրամը»: Մանրամասներին կարող եք ծանոթանալ http://sdfund.sci.am կայքում: |