National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Announcements
20/06/2023
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար

Գործադիր մարմնի պաշտոնի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը (ուղղություններից մեկին) համապատասխան գիտական աստիճան ունեցող, գիտակազմակերպական փորձ ունեցող, 65 տարին չլրացած անձը: 

Հավակնորդը պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի թափուր հաստիքի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է`

  1. լրացված դիմում, որտեղ նշվում են առնվազն հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, որոնց իսկությունը և հասանելիությունը ստուգվում են անմիջապես,
  2. ինքնակենսագրություն,
  3. անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը),
  4. 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային),
  5. բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը),
  6. օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում,
  7. գիտական աստիճանը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը),
  8. աշխատանքային գործունեությունը հավաստող տեղեկանք վերջին աշխատանքի վայրից (փաստաթուղթ), 
  9. առաջադրումը հաստատող փաստաթուղթ՝ առկայության դեպքում,
  10. կազմակերպության զարգացման ծրագիր,
  11. հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ։

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:

Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը հայտարարության հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում  (հունիսի 20 - հուլիսի 20) ներկայացնում են ՀՀ ԳԱԱ կադրերի բաժին հետևյալ հասցեով` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ. 52-70-51 կամ էլեկտրոնային եղանակով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ persdep@sci.am:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 157 407

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:12, 22/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am