|
|
|
|
|
Announcements
26/05/2023
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
|
|
|
Գործադիր մարմնի պաշտոնի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը (ուղղություններից մեկին) համապատասխան գիտական աստիճան ունեցող, գիտակազմակերպական փորձ ունեցող, 65 տարին չլրացած անձը:
Հավակնորդը պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի թափուր հաստիքի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է`
- լրացված դիմում, որտեղ նշվում են առնվազն հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, որոնց իսկությունը և հասանելիությունը ստուգվում են անմիջապես,
- ինքնակենսագրություն,
- անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը),
- 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային),
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը),
- օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում,
- գիտական աստիճանը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը),
- աշխատանքային գործունեությունը հավաստող տեղեկանք վերջին աշխատանքի վայրից (փաստաթուղթ),
- առաջադրումը հաստատող փաստաթուղթ՝ առկայության դեպքում,
- կազմակերպության զարգացման ծրագիր,
- հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ։
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը հայտարարության հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում (մայիսի 26 - հունիսի 26) ներկայացնում են ՀՀ ԳԱԱ կադրերի բաժին հետևյալ հասցեով` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ. 52-70-51 կամ էլեկտրոնային եղանակով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ persdep@sci.am:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք |
|
|
|
|
Notices
Publications in Press
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
This site has been visited 7 156 011
times since 01.01.2005
|
|