Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Михаил Пиотровский
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Отдел диаспоры представляет
Оганес Саруханян

   Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1964թ. հոկտեմբերի 24-ին Երևանում, հայտնի բժիշկների ընտանիքում: Հայրը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժն էր: Մայրը՝ Սվետլանա Հարությունովան, նույնպես բժիշկ էր:
   Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչն է: Հովհաննես Սարուխանյանը 1981թ. ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան և 1987թ. բարձր առաջադիմությամբ ավարտել մանկաբուժության ֆակուլտետը:
   Մեկ տարի ինտերնատուրայում սովորելուց հետո՝ 1988թ. գործուղվել է Լենինականի (Գյումրի) թիվ 2 մանկական հիվանդանոց և աշխատել բժիշկ-վիրաբույժ մինչև 1991թ.: 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին նա նշանակվեց Լենինականի բուժկետի կազմակերպման պատասխանատու, որտեղ իրականացվում էր բժշկական շտապօգնություն և տուժածների տարհանում վտանգավոր օջախից:
   Հովհաննես Սարուխանյանը 1988թ. ընդգրկվեց  «Էրեբունի» հիվանդանոցում ստեղծված երկրաշարժից տուժած երեխաների բժշկական օգնության կենտրոնի՝  երկարատև ճնշման համախտանիշով (կլաշ-համախտանիշ) և նրա բարդություններով հիվանդների բուժմամբ զբաղվող գիտական խմբում: Այս գիտական խմբում աշխատելու ժամանակ ձեռք բերած ողջ գիտելիքները հիմք հանդիսացան Հ. Սարուխանյանի հետագա գիտական գործունեության համար:
   1989-1992թթ. Սարուխանյանը Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի լազերային վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնում հայցորդ էր: 1992թ. հրատարակեց «Тактика хирургического лечения больных с Краш-Синдромом», «Лечение гнойных ран у детей с Краш-Синдромом» մեթոդական աշխատանքները. 1992 թ. պաշտպանեց գիտական ատենախոսություն «ИК-лазерное излучение и поли ферментные перевязочные материалы в лечении гнойных ран у больных с Краш-Синдромом» թեմայով և ստացավ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
   1991թ. նա Լենինականից տեղափոխվեց Երևանի մանկական կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ իբրև վիրաբույժ-օրդինատոր: Գիտական աշխատանքներին զուգահեռ նա իր փորձն էր ներդնում նաև վիրաբուժության ոլորտում:
   1994թ. նա վերապատրաստման գործուղվեց Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի (ՌԴ ԲԳԱ) գիտական հետազոտական ինստիտուտի մանկական պլանային վիրաբուժության բաժին: Նույն տարում էլ ընդունվեց ՌԴ ԲԳԱ մանկաբուժության գիտական հետազոտական ինստիտուտի դոկտորանտուրա՝ «մանկական վիրաբուժություն» մասնագիտությամբ: Այդ շրջանում նա իրականացրել է խորքային գիտահետազոտական աշխատանքներ, որը և դարձավ նրա դոկտորական աշխատանքը: Այն վերնագրված էր «Функционалные нарушения моторики толстой кишки и их лечение у детей»: Դոկտորականը փայլուն պաշտպանելուց հետո նա վերադառնում է Հայաստան և շարունակում աշխատել Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնում, որպես դոցենտ:
   Հովհաննես Սարուխանյանը 1999-2000թթ. գործուղվեց ՌԴ Սուրբ Վլադիմիրիանվան թիվ 2-րդ մանկական կլինիկական հիվանդանոց՝ մասնագիտանալով մանկական էնդոսկոպիկ վիրաբուժության մեջ: Նրա աշխատանքը բարձր է գնահատվել պրոֆեսոր Ա. Ի. Լենյուշկինի և պրոֆեսոր Ռ. Պ. Նառցիսովի կողմից, որոնք էլ երաշխավորեցին Հ. Սարուխանյանին, որպեսզի նա աշխատանքի անցնի ՌԴԲԳԱ երեխաների առողջության գիտական կենտրոնում՝ առաջատար գիտաշխատողիհաստիքով: Մեկ տարի անց նա տեղափոխվեց պրոֆեսոր Լ. Մ. Ռոշալի գլխավորած անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության բաժին: 2000 թվականից նա միաժամանակ եղել է «Ինպրոմեդ» բժշկական ընկերության տնօրեն, 2004 թվականից՝ անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ փոխտնօրեն: 2003թ. Հ. Սարուխանյանը ներգրավվեց «Երեխաները արտակարգ իրավիճակներում» թեմայով միջազգային ֆորումի կազմկոմիտեի մեջ և արդեն հաջորդ տարի՝ 2004թ. նա դարձավ Աղետների և պատերազմների ժամանակ երեխաների օգնության միջազգային բարեգործական հիմնադրամի փոխնախագահը: 2004թ. Հովհաննես Սարուխանյանը համատեղության կարգով կատարել է Մոսկվայի առողջապահության բաժանմունքի անհետաձգելի մանկական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը:Սարուխանյանն իր բազմազբաղ օրակարգում միշտ էլ տեղ էր հատկացնում գիտական գործունեությանը և իր փորձով կիսվում գիտաժողովների, ֆորումների, տեսական և գործնական կոնֆերանսների ժամանակ:
   Հ. Սարուխանյանը 80-ից ավելի գիտական աշխատանքների, մի շարք մենագրությունների, մեթոդական ձեռնարկների հեղինակ է և ունի 3 հայտնագործության հեղինակային իրավունքի վկայական:
   Նրա համահեղինակությամբ հայերեն լեզվով հրապարակվել է «Երեխաների ողնաշարային վնասվածքների մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիա» գիրքը: Նա տիրապետում է օպերատիվ լապարասկոպիայի, տոռակոսկոպիայի մեթոդին և պլանային վիրահատությանը: Հովհաննես Սարուխանյան կրտսերը երկու տասնամյակից ավել է, ինչ բնակվում է Մոսկվայում, սակայն առիթը բաց չի թողնում տարին մի քանի անգամ հայրենիքում լինելու համար: Փորձառու մանկաբույժը խոստովանում է, որ ինչպես շատ բժշկական ընտանիքներում, ինքն ու եղբայրը նույնպես, կարծես, այլընտրանք չունեին և բժիշկդառնալու որոշումը կայացրել են ինքնաբերաբար, բայց՝ գիտակցված:
   Հովհաննես Սարուխանյան կրտսերի երեխաները բժշկի մասնագիտություն չեն ընտրել, և հենց այդ է պատճառը, որ նրա մեծագույն ցանկությունն է, որ առաջիկայում թոռները դառնան Սարուխանյանների բժշկական գերդաստանի արժանի շարունակողները:
   Հաշվի առնելով Հովհաննես Սարուխանյանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը և Հայաստանի գիտական կառույցների հետ սերտ համագործակցության բարձր ակտիվությունը՝ 2008թ. ՀՀ ԳԱԱ-ն նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ:
   Այսօր էլ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հովհաննես Սարուխանյանը համագործակցում է ՀՀ առողջապահության ոլորտի հետ, կիսվում իր գիտելիքներով, իրականացնում փորձի փոխանակում:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Анонсы
Публикации в прессе
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
с 01.01.2005г. сайт посещался
7 181 790

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  15:32, 20/12/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am