Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Отдел диаспоры представляет
Армен Юрьевич Казарян

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ղազարյանը ծնվել է 1963թ. հունիսի 15-ին Երևանում, ճարտարագետների ընտանիքում: Հայրը՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ղազարյանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ է: Երկար տարիներ ղեկավարում էր Մոսկվայի Գազի տնտեսագիտության գիտահետազոտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղը:

Մոսկվայում ծնված ու ամուսնանալուց հետո Երևան տեղափոխված մայրը՝ Էլիանորան, կոնստրուկտոր էր: Արմեն Ղազարյանը գերազանցությամբ սովորում էր Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, երբ ծնողների խորհրդով սկսեց հաճախել նաև Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոց: Այդ դպրոցում սովորելու տարիներին արդեն պարզ դարձավ նրա հետագա մասնագիտական կողմնորոշումը: Այդ ժամանակ արվեստը կարծես Հայաստանի գաղափարախոսության անբաժանելի մասն էր կազմում: Արմեն Ղազարյանը երազում էր նկարիչ դառնալ, բայց ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և որոշեց մասնագիտանալ հայկական հին, ավերված տաճարների և հուշարձանների վերականգնման հայրենանվեր գործի մեջ:
Երկու տարի մշակույթի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչության նախագծային գրասենյակում աշխատելուց հետո, նա շարունակեց ուսումը միջնադարյան ճարտարապետության պատմության ոլորտում: 1980-ականներին Հայաստանում այդ ոլորտի ոչ միայն որակյալ կադրեր կային, այլ նաև վերականգնող ճարտարապետների ու ճարտարապետ-պատմաբանների հետաքրքիր դպրոց էր ձևավորվել:

Բուհն ավարտելուց հետո Ա. Ղազարյանը կրթությունը շարունակեց ասպիրանտուրայում: Նրա թեկնածուական թեզը նվիրված էր Հռիփսիմեատիպ քառախորան եկեղեցիների ծագումնաբանության հարցին: Թեման թելադրված էր ղեկավարի՝ խոշորագույն բյուզանդագետ, միջնադարի ճարտարապետության պատմաբան Ալեքսեյ Կոմեչի կողմից: Թեև նյութը շարունակում էր մնալ հայկական, մեթոդաբանական առումով նրա գնահատումը նորովի դարձավ:

1991թ. Արմեն Ղազարյանը պաշտպանեց գիտական իր ատենախոսությունը՝ «Անդրկովկասի անկյունային խորշերով քառախորանների ծագումնաբանությունը» թեմայով: Արդեն որպես գիտությունների թեկնածու՝ Ա. Ղազարյանը 1991թ. աշխատանքի անցավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, իսկ երկու տարի անց մեկնեց Մոսկվա: Ա. Ղազարյանին հիմնականում հետաքրքրել են երեք ոլորտների հիմնահարցեր. 1) ճարտարապետական հուշարձանների բացահայտում, նկարագրում ու դասակարգում, 2) ուշ անտիկ և միջնադարյան ճարտարապետության հարցերի վերլուծություն, ընդ որում՝ հայկական ճարտարապետական ավանդույթների քննությունը համաշխարհային զարգացման, տարբեր երևույթների համատեքստում, 3) ժառանգության պահպանման հետ կապված տեսական հիմնահարցեր: Վերջին տարիներին սրանց է գումարվել նաև Նոր դարաշրջանի ճարտարապետության վերլուծությունը, հատկապես հայկական ազգային ոճի վերստեղծման պայմաններն ու ծագումնաբանությունը: 

2007թ. Արմեն Ղազարյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը՝ «Անդրկովկասյան երկրների 7-րդ դարի ճարտարապետությունը. Ավանդույթի ձևաստեղծման և զարգացման հիմնահարցը» վերտառությամբ: Երկար տարիներ նրա հիմնական ձգտումը կապված է եղել 7-րդ դարի ճարտարապետության՝ հայկական ոսկեդարի լիարժեք ներկայացման և դրա հետ կապված հիմնահարցերի քննարկման հետ: Արդյունքում այն ավարտվեց 2012-13թթ. լույս տեսած քառահատոր գրքով, որն ամենաբարձր գնահատականների է արժանացել Հայաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի գիտական շրջանակներում: Հեղինակն արժանացել է Եվրախորհրդի EUROPA NOSTRA (2014), ինչպես նաև Թորոս Թորամանյանի անվան (2016) մրցանակների: Այս աշխատանքի շնորհիվ էր, որ 2017թ. Ա. Ղազարյանն ընտրվեց ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ և Ռուսաստանի Ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:

Այսօր նա ուշադրությունը կենտրոնացրել է Բագրատունյաց շրջանի ճարտարապետության ուսումնասիրության վրա: Բավական լուրջ աշխատանքներ են տարվում Անիի հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ: Նա մասնակցել է թուրքական և արևմտյան ինստիտուտների կողմից կազմակերպվող ցուցադրության պատրաստմանը: Անիի ճարտարապետությանը և պահպանման ներկա աշխատանքները ներկայացվել են Ստամբուլում, Երևանում, Նյու Յորքում, Օսլոյում և այլ քաղաքներում:

Արմեն Ղազարյանի համար ավելի հստակ է դարձել ճարտարապետության պատկանելությունն արվեստներին, և դա նոր հորիզոններ է բացում ճարտարապետական հորինվածքների ձևաստեղծման ուսումնասիրության գործում: 2000 թվականից Արմեն Ղազարյանն աշխատում է ՌԴ մշակույթի նախարարության արվեստագիտության ինստիտուտում և ճարտարապետության ու քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտում, որի գիտական գծով փոխտնօրենն էր: 2018թ. զբաղեցրեց Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Արմեն Ղազարյանը միշտ աշխատել է սերտ կապեր պահպանել հայ գիտնականների հետ: Նա համագործակցում է ԳԱԱ արվեստի ինստիտուտի հետ և 2017թ. հայ-ռուսական գիտական համագործակցության ծրագրով արվեստի ինստիտուտի գործընկերների հետ սկսել է ուսումնասիրություն իրականացնել Ղրիմի հայկական արվեստի շրջանակներում: Լուրջ համագործակցության կապեր կան նաև Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնի հետ: Հայաստանի մասնագետների հետ պատրաստել է համատեղ հոդվածներ, իսկ վերջերս ճարտարապետությանը վերաբերող գիտական վերլուծությամբ մասնակցել է Հոռոմոսի վանքին նվիրված Փարիզում լույս տեսած հայ-ֆրանսիական հետազոտությանը:

Արմեն Ղազարյանը ուժ ու եռանդ չի խնայում, որպեսզի Ռուսաստանի հայությանը տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնի հայկական մշակույթը և արվեստը:
Նրա գիտական աշխատանքների թիվն անցնում է 200-ը, ներառյալ 4 մենագրություն:

Արվեստի և հայկական մշակույթի հետ կապված խնդիրներն Արմեն Ղազարյանը միշտ քննարկում է իր կնոջ՝ Նաիրա Հարությունյանի հետ, ով նույնպես լինելով Երևանի Ճարտարագիտական ինստիտուտի սան, Մոսկվայում մասնագիտացել է լանդշաֆտային ճարտարապետության ոլորտում: Նրանց երկու դուստրերը՝ Հասմիկն ու Էլիանորան, սեր ունեն դեպի արվեստը: Էլիանորան ճարտարապետ է, մի քանի տարի առաջ երևանյան ճարտարապետական բիենալեին մասնակցել է իր աշխատանքներով:

Հաշվի առնելով Արմեն Ղազարյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արմեն Ղազարյանն այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում արվեստի ոլորտի զարգացման մեջ և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 156 011

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  13:00, 19/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am