National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
04/10/2024
Կայացավ պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» մենագրության շնորհանդեսը

Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գրքի շնորհանդեսը։

Պրոֆեսոր Ասատրյանի մենագրությունը նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին: Գիրքը լույս է տեսել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ արվեստի գործիչներ, գիտնականներ և մասնագետներ։ «Մաեստրո Չեքիջյանին նվիրված այս գիրքն աղբյուրագիտական հուսալի հիմք է ապագա հետազոտողների համար։ Այս գիրքն իմ առաջին անգլերեն աշխատությունն է, որն ուղղված է օտարալեզու ընթերցողին և շատ կարևոր է արվեստագիտական արդյունքի միջազգայնացման տեսակետից։ Իմ ուսումնասիրության հերոսը բացառիկ մարդ է։ Ես շնորհավորում եմ մաեստրոյին իր փառապանծ հոբելյանի կապակցությամբ և մաղթում, որ երկար տարիներ վայելենք Ձեր երաժշտությունը մեր երաժշտական Օլիմպոսի գագաթին», - ասաց Աննա Ասատրյանը։

«Աննան շատ հետևողական, լավ իմաստով ինձ հետապնդում է, չկա մի համերգ, որ ներկա չլինի, և իմ կենսագրության ավելի լավ գիտակ է, քան ես։ Սա ամեն մարդու չի վիճակվում, ինձ վիճակվել է, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Իմ կյանքում ավելի խորհրդավոր բան հնարավոր չէ պատկերացնել, քանի որ ես չեմ լինի, բայց այս գիրքը կլինի», - իր խոսքում նշեց մաեստրո Չեքիջյանը։Միջոցառման մասնակիցներին ողջունեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «Այսօր պետք է խոսենք բոլորիս

ուսուցչի, մաեստրոների մաեստրո Հովհաննես Չեքիջյանի մասին։ Ձեզ նման վարպետների բարձր որակի շնորհիվ մենք պահել ենք ազգայինը և տարբեր երկրներում հնչեցրել Կոմիտաս, «Հորովել», «Գութաներգ», հայերեն լեզվով ներկայացրել հայկական խմբերգային արվեստի լավագույն էջերը։ Ձեր գործունեության շնորհիվ ստեղծվեց հայ կատարողական արվեստի դպրոց, ինստիտուտ խորհրդային շրջանում, ինչը շատ կարևոր էր։ Եվ արդյունքում այսօր մենք ունենք խմբավարական դպրոց, որը հատուկ է Հայաստանին», - ասաց Դանիել Դանիելյանը։

Գիրքը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը։

«Ես չեմ պատկերացնում որևէ հայ, որ չունենա հանճարեղ Կոմիտասի պաշտամունքը: Ահա և նրա գործի իսկական շարունակողը Չեքիջյանն է, որը դեռ մանկուց լսել է իրենց ընտանիքում  Կոմիտասի մասին: Նրա հայրը երգել է Կոմիտասի երգչախմբում, ավելին, 15 օր Կոմիտասն ապրել է նրա ծնողների ընտանիքում և զարմանք առաջացրել սակավապետությամբ ու համեստությամբ», - նշեց Աելիտա Դոլուխանյանը։

Գրքում օգտագործված են բազմաթիվ աղբյուրներ, հավաքված են բոլոր այն նյութերը, որոնք ներկայացնում են մաեստրոյի կյանքն ու գործը: Չեքիջյանը՝ որպես դիրիժոր, ղեկավարել է 69 նշանավոր նվագախմբեր: Արտասահմանում տվել է 868 համերգ: Չեքիջյանի կապելլան երգել է աշխարհի 27 լեզուներով 700 ստեղծագործություններ: «Նա մեծ աշխարհ է տարել հայ երաժշտությունը», - նշեց Աելիտա Դոլուխանյանը։ Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ մաեստրո Չեքիջյանի կապելլան։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
03․10.2024թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 172 938

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:49, 11/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am