Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Михаил Пиотровский
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
13/05/2022
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Ս.թ. մայիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդգծեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության ամուր հիմքերի ներդրման,  համատեղ գիտական նվաճումների ձգտման կարևորությունը, ինչը կնպաստի երկու երկրներում փորձագիտական ուղղությունների զարգացմանը: «Ես վստահ եմ, որ այս համաձայնագիրը կբացի նոր հնարավորություններ մեր երկրների երկու առաջատար մասնագիտական կառույցների համագործակցության համար: Համագործակցության այս ձևաչափը թույլ կտա միասնական ուժերով ապահովել պատշաճ մակարդակ դատական փորձագիտության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում: Երկու կառույցների աշխատակիցներին մաղթում եմ 

  

սերտ համագործակցություն՝ այս ուղղության գիտական և կիրառական զարգացման համար», - ասաց Աշոտ Սաղյանը: 

ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը կարևորեց երկու փորձագիտական կազմակերպությունների և հայ-բելառուսական հարաբերությունների շարունակական զարգացման ապահովումը: «Մեծ պատիվ է լինել ձեր հյուրը, մեզ համար սա անմոռանալի օր է: Ես շատ ուրախ եմ, որ մենք ուժեղացնում ենք համագործակցությունը մեր երկու երկրների միջև: Հետագայում ևս մենք կպահպանենք սերտ կապեր», - ասաց Ալեքսանդր Կոնյուկը:

Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը ներկայացրեց դատական փորձագիտության ոլորտում բելառուսական կողմի ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնեց հետագայում ծավավելու առավել ակտիվ համագործակցություն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը նշեց, որ գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառումը կնպաստի դատական փորձագիտության ոլորտում մասնագիտական ներուժի կատարելագործմանը՝ այսպիսով աջակցելով երկու երկրների դատաիրավական ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու օրինականության ապահովմանը:

Միջոցառման շրջանակներում Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովի կողմից հրապարակվեց Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հրամանը, որով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին բարձր պրոֆեսիոնալիզմի, միջազգային համագործակցության զարգացման գործում անձնական մեծ ներդրման և Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության գործառույթների և խնդիրների լուծման հարցում ցուցաբերած աջակցության համար հայտարարվել է շնորհակալություն: Արգամ Հովսեփյանին փոխանցվեց շնորհակալագիր, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության հուշանվեր և հուշամեդալ, հանձնվեց սահմանափակ տպաքանակով հրատարակված ժողովածու՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելառուսի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։ Նշված ժողովածուից հանձնվեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.05.2022թ.


Анонсы
Публикации в прессе
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
с 01.01.2005г. сайт посещался
7 181 824

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  15:32, 20/12/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am