Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Мегердич Туманян
Д.м.н., профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
23/04/2025
ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2024- 2025թ․կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Համլետ Գևորգյանի, Յուրի Սարգսյանի, Լևոն Թավադյանի և Ալբերտ Ղուլյանի, թղթակից անդամներ Նիկոլայ Հովհաննիսյանի, Սուրեն Մխիթարյանի, Հայրապետ Գալստյանի հիշատակը։

  

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, դեսպաններին, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին:

2024թ․ ԳԱԱ համակարգում աշխատում է 3595 մարդ, որոնցից 2306-ը գիտական աշխատողներ են: Գիտական աստիճան ունի 1342 աշխատակից, որոնցից 29-ը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 42-ը՝ թղթակից անդամ։

Մինչև 35 տարեկան գիտաշխատողների թվաքանակը 2024 թ–ին նախորդող 3 տարիների համեմատ աճել է 10%-ով, իսկ 35–50 տարեկան գիտաշխատողների  թվաքանակը՝ 19%-ով։

Ներկայացնելով 2024 թ․ գիտական գործունեության հիմնական արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց․ «2024թ. ակադեմիայի գիտական կազմակերպությունները շարունակել են իրականացնել հիմնարար և կիրառական բնույթի հետազոտություններ գիտության գրեթե բոլոր բնագավառներում ինչպես բյուջետային, այնպես էլ արտաբյուջետային ֆինանսավորման հաշվին։ 

2024թ․ տարեկան ընդհանուր հրապարակումների թիվը 1637 է, որից SCOPUS/WOS-ում տպագրված հոդվածների քանակը 802 է, կամ ընդհանուրի մոտ 49%։  2023թ․ համեմատ 2024թ․ SCOPUS/WOS-ում տպագրված հոդվածների թվաքանակը աճել է մոտ 41%-ով»։ 

Գիտությունների ազգային ակադեմիան հրապարակում է գիտության և տեխնոլոգիաների բոլոր բնագավառները ներառող 21 հանդես, եվս 9 հանդես հրապարակում են ԳԱԱ ինստիտուտները։ Ակադեմիայի հանդեսներից 5–ն ընդգրկված են WEB of Science/SCOPUS գիտատեղեկատվական շտեմարաններում՝ «Ֆիզիկա տեղեկագիր»-ը, «Աստղաֆիզիկա» ամսագիրը, «Մաթեմատիկա տեղեկագիր»-ը, «Նեյրոքիմիա» ամսագիրը և «Հայկական մաթեմատիկական հանդեսը» (էլեկտրոնային), տարվում են ակադեմիայի բոլոր հանդեսները միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառելու աշխատանքներ։

2024թ․ ՀՀ ԳԱԱ-ն իրականացրել է հանրապետական և միջազգային 299 դրամաշնորհային ծրագիր։ 

Հաշվետու տարում ակադեմիայի համակարգում անցկացվել է 96 գիտաժողով։ Ակադեմիայի համակարգում պաշտպանվել է 42 ատենախոսական աշխատանք։  

ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց կիրառական հետազոտությունների կարևորության մասին։ Ներկայացնելով «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կիրառական ծրագրերը՝ ասաց, որ ներդրված փոքրածավալ արտադրությունները պահպանում են իրենց հաստատուն տեղն ու դիրքը հայաստանյան և արտերկրյա շուկաներում։ Դրանք են՝ «Նարինե» պրոբիոտիկի տարատեսակները, ներառյալ «Նարինե» և «Նարարգին» կոմպլեքս–ասոցացված կենսաբանորեն ակտիվ հավելումների դեղապատիճների, «Էկոբիոֆիտ+» կենսապարարտանյութի, բուսական յուղերի, հանուկների, տարբեր դեղապատրաստուկների արտադրությունները։ 

Աշոտ Սաղյանը նաև նշեց Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ձեռքբերումները։ Ինստիտուտը չինական ընկերությունների հետ կնքել է պայմանագիր, որի շրջանակում չինական կողմի միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում  ստեղծվել է երկրաշարժերի մոնիթորինգի 5 կայան։ Չինական կողմն արդեն մոտ 1.4 մլն դոլարի ներդրում է կատարել և տրամադրված է շարունակել համագործակցությունը։

Կայանները գրանցում են երկրաշարժերը մեծ ճշգրտությամբ։ «Նույնիսկ մոտ 10 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Ճապոնայում, տեղի ունեցած երկրաշարժը գրանցել են մեր կայանները», - ասաց Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպություններն արդյունավետ համագործակցում են ՀՀ պաշտպանության նախարարության և ռազմաարդյունաբերական համալիրի հետ։ 

Անդրադառնալով ՀՀ ԳԱԱ ֆինանսավորմանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2023 թ․ համեմատ 2024 թ․ գրանցվել է բյուջետային ֆինանսավորման ծավալների աճ մոտ 10.3%-ով, իսկ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները նվազել են մոտ 25%-ով։ 

2024թ․ ԳԱԱ բաժանմունքներին կից ստեղծված 6 մասնագիտական պրոբլեմային խորհուրդներն անցկացրել են 14 նիստ՝ նվիրված տարածաշրջանում սեյսմիկ ռիսկերին, Հանրապետությունում ռադոնի համալիր հետազոտությունների ծրագրին, «ՓԻ ԷՍ ԱՅ» ընկերության մշակած սենսորային բեկումնային տեխնոլոգիային ու նրա կիրառման հնարավորություններին, «ԷԿՈԱՏՈՄ» ՍՊԸ–ի ներկայացրած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ում կուտակված  պայթյունավտանգ լաք–էթինոլի վնասազերծման ու ուտիլիզացման հնարավոր ուղիներին, Սևանա լճի հիմնախնդիրներին, Երևան քաղաքի կանաչապատման, ծառատնկման ու ծառահատումների, բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության, վիրուսային վարակների արդի խնդիրներին, գրական հայերենի կանոնարկման ու տերմինաշինության հիմնահարցերին և այլն։ 

Աշոտ Սաղյանը ներկայացրեց տվյալներ ԳԱԱ միջազգային համագործակցության մասին։ ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության պայմանագրեր է կնքել Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի, Աթենքի ակադեմիայի, Չինաստանի «CORE» ակադեմիայի, ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի հետ։ 

2024թ․ իրականացվել է 2023թ․ հիմնադրված ակադեմիայի մրցանակի մրցանակաբաշխությունը։ Շնորհվել է 6 մրցանակ՝ յուրաքանչյուրը 5 միլիոն դրամի չափով։ Մրցանակները ֆինանսավորել է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ընկերությունը։ «Այս տարի ևս մեկ անվանակարգով մրցանակ է ավելացել՝ բժշկագիտության բնագավառում։ Ֆինանսավորող կողմը «ԼԻՔՎՈՐ» դեղագործական ընկերությունն է։ Այսօրվանից մեկնարկում է  հաջորդ՝  թվով երկրորդ մրցանակաբաշխությունը, որը նախատեսվում է անցկացնել գիտության համաշխարհային օրը՝ նոյեմբերի 10–ին»,- ասաց Աշոտ Սաղյանը։ 

ՀՀ ԳԱԱ նախագահն ակադեմիայի բաժանմունքների և որոշ տնօրենների առաջարկով անդրադարձավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում ԳԱԱ  կարգավիճակին և գործառույթներին։ «Կրթության և գիտության ինտեգրման ուղղությամբ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշումը հիմնված է գիտական գործունեության կազմակերպման ձևերի դիվերսիֆիկացման, ապակենտրոնացման վրա՝  հիմք ընդունելով միջազգային փորձը։ Գիտության  իրավակարգավիճակային կենտրոնացումը մեկ կառույցում ռիսկային է և կարող է ռազմավարական խնդիրներ առաջացնել։ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշումը հիմնված է բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների մասնակի միավորման և ակադեմիայի համակարգում գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարության վրա՝ հաջորդիվ կիրառելով կրթության և գիտության ինտեգրման միջազգայնորեն ընդունված մեխանիզմները։ Ակադեմիայի տարբերակը, որը հավանության  է արժանացել  ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում՝ 2024թ․ հունվարին,  և ներկայացվել է տարբեր ատյաններում՝ հանրապետության բարձրաստիճան ղեկավարությանը, Ազգային ժողովում, տարբեր գերատեսչություններում, տարբեր լրատվական ու վերլուծական հարթակներում, այդպես էլ հանրային քննարկման չի դրվել։ Եվ 2024թ․ սեպտեմբերին շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որի հիմքում դրված է կառավարության դիրքորոշումը, համաձայն որի Գիտությունների ազգային ակադեմիան դիտարկվում է առանց գիտական կազմակերպությունների։  

Քննարկումներ են անցկացվել լիազոր մարմնի հետ նոր օրենքի 9–րդ հոդվածի շուրջ։ Հստակեցվել են Գիտությունների ազգային ակադեմիայի գործառույթներն ու կարգավիճակային դրույթները։  Համաձայն նոր օրենքի տրամաբանության՝ Գիտությունների ազգային ակադեմիային են վերապահվում հանրապետության բարձրագույն փորձագիտական կառույցի լիազորությունները՝ գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ու գիտական գործունեությունը մշտադիտարկելու, գնահատելու  առաքելությամբ։ Մասնավորապես ակադեմիային է վերապահվում՝

  • Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային  և պետական այլ նախագծերի փորձաքննությունը և ծրագրերի մշտադիտարկումը՝ կառավարության կողմից սահմանված կարգով (Ծրագրերի ցանկը կհստակեցվի նախարարության հետ)։
  • Բոլոր բազային ծրագրերի հաշվետվությունների մոնիթորինգը և գնահատումը։ Ակադեմիան կազմակերպում է գիտական նստաշրջաններ, որոնց ժամանակ ներկայացվելու են բոլոր բազային ծրագրերի հաշվետվությունները և համապատասխան մասնագիտական հանձնաժողովները գնահատական են տալու դրանց։ Սա միշտ եղել է մեր թույլ կողմերից մեկը։  Բազային ծրագրերի հաշվետվությունները երբևէ նորմալ մոնիթորինգի չեն ենթարկվել ո՛չ ակադեմիայում, ո՛չ էլ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում։ Դա պետք է արվի, և այն ակադեմիայի գլխավոր գործառույթներից մեկը պետք է դառնա։ 
  • Գիտությունների ազգային ակադեմիային է վերապահվում հանրապետության ընդհանուր գիտական հաշվետվության պատրաստումը և ներկայացումը կառավարություն՝ 3 տարվա կտրվածքով։

Սրանք բավականին դժվար, աշխատատար ու պատասխանատու գործառույթներ են, և հետևաբար, խնդրի շուրջ պետք է համախմբվի Հայաստանի Հանրապետության առաջատար գիտական ներուժը, բոլոր մասնագիտական ուղղություններով պետք է կազմավորվեն փորձագիտական հանձնաժողովներ, որոնք պետք է զբաղվեն ծրագրերի և հաշվետվությունների գնահատմամբ։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են, ստեղծվել է նախագահին կից խորհրդատվական աշխատանքային խումբ, որտեղ ներառված են առաջատար մասնագետներ հանրապետության տարբեր գիտական ու գիտակրթական կազմակերպություններից՝ ըստ մասնագիտությունների։  

Գիտությունների ազգային ակադեմիային են վերապահված նաև հայագիտական հետազոտությունների խրախուսման, գիտական ամսագրերի հրապարակման, գիտական մշակույթի ու գիտության հանրայնացման, գիտաչափական ու գիտագրադարանային ծառայությունների մատուցման, միջգիտակարգային երկխոսության ապահովման գործառույթները։ 

Ըստ օրինագծի՝ ԳԱԱ-ն ՀՀ հիմնադրած, ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ է լինելու, որն իր կազմում միավորելու է ակադեմիայի անդամներին՝ ակադեմիկոսներին ու թղթակից/ասոցացված անդամներին, ակադեմիայի գիտական բաժանմունքները, ակադեմիայի աշխատակազմը, ակադեմիայի պատվավոր ու արտասահմանյան անդամներին, ՀՀ պատվավոր առաջատար և գլխավոր գիտաշխատողներին։ Նշեմ, որ մեր ներկայացրած տարբերակում ակադեմիայի կազմում ներառված են նաև հիմնարկներ, սակայն այս մասով լիազոր մարմնի հետ համաձայնության չենք եկել։ 

Գիտեք, որ ակադեմիայի անդամների ընտրության հարցը  ամենացավոտներից է. շուրջ 10 տարի է (օրենքի խախտումով), ակադեմիայի անդամների ընտրություններ չեն անցկացվել, արդյունքում մոտ երկու անգամ կրճատվել է ակադեմիայի անդամների թիվը։ Օրինագծով սահմանվում է ակադեմիայի անդամների առավելագույն թիվ՝ 100, դա ամրագրված կլինի օրենքով և հետագայում ակադեմիայի ղեկավարությունը պարբերաբար կկազմակերպի ընտրություններ ազատված քվոտաների հաշվին առանց կառավարության թույլտվության։ Ակադեմիայի անդամների ընտրությունները կիրականացվեն գիտաչափական տվյալների հիման վրա՝ հաստատված ակադեմիայի, բարձրագույն կրթության և գիտության լիազոր մարմնի կողմից։ Արդյունքում միայն այն անձինք իրավունք կստանան մասնակցել ակադեմիայի ընտրություններին, ովքեր կբավարարեն այդ ցուցանիշներինը, կհաղթահարեն «այդ կարմիր գիծը»։ Նախատեսվում է օրինագիծն ընդունելուց ու ակադեմիայի կանոնադրությունը հաստատելուց հետո անմիջապես անցկացնել  ակադեմիայի անդամների ընտրություններ, որից հետո նոր անցնել ակադեմիայի կառուցվածքային փոփոխություններին ու ղեկավար կազմի ընտրություններին։  

  

ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ընդգծելով գիտության կարևորությունը Հայաստանի զարգացման ու առաջընթացի համար, հաշվի առնելով արդեն իսկ կայացած գիտական ավանդույթների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը և ակադեմիայի առանցքային դերն ու նշանակությունը հանրապետության գիտական և գիտակրթական ընդհանուր համակարգում, իր պատրաստակամությունն է հայտնում շարունակելու իր առաքելությունն ի փառս երկրի գիտական մտքի առաջընթացի, տնտեսության զարգացման ու պաշտպանունակության ամրապնդման»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Վստահ եմ, որ այս քննարկումներն արդյունավետ կլինեն և կպատասխանեն այն բոլոր հարցերին, որ այսօր մտահոգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իշխանությանը։ Մենք ինչպես նախկինում չենք պատկերացրել մեր առօրյան առանց գիտության, հիմա էլ ավելի կախված ենք դառնում գիտությունից։ Հաշվետվությունը, որ ես լսեցի և այն թվերը, որ իմ ձեռքի տակ կան, խոսում են նրա մասին, որ մենք արդեն ունենք ձեռքբերումներ գիտության բնագավառում։ Այդ ձեռքբերումները ոչ թե պատահական են եղել, այլ դրանք եղել են հետևողական աշխատանքի արդյունքում»,- ասաց ՀՀ նախագահը։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու գիտնականները պետք է հետ չմնան  աշխարհի, մարդկության լրջագույն բարեփոխումներից  և այդ գործում ներդրում ունենան։ «Ես պատկերացնում եմ, որ Հայաստանը, իսկապես, իր տեղը, դերը պետք է ունենա, և այստեղ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան անպայման իր մասնակցությունը պետք է ունենա»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։ 

Անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին՝ ՀՀ նախագահը նշեց, որ այն քննարկումների վերջնական փուլում է։ «Ես կխնդրեմ ձեզ, որ դուք ավելի ակտիվ լինեք, և ձեր նախաձեռնությունները, առաջարկությունները ներկայացրեք, քննարկեք, պաշտպանեք։ Ես՝ ինքս, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակում նույնպես աջակցել։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շահագրգռված եմ, որպեսզի իրականում մենք կարողանանք և՛ բարձրագույն կրթության բնագավառում, և՛ առավել ևս գիտության բնագավառում այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որպեսզի հետ չմնանք այսօրվա  թրենդներից»,- ասաց ՀՀ նախագահը։  

Խոսելով գիտության ոլորտի ֆինանսավորման մասին՝ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ եթե 2019թ․ գիտության ֆինանսավորումը կազմել է 16․8 միլիարդ դրամ, ապա 2024 թ․ եղել է 32 միլիարդ դրամ։ «Իրականում այդ ֆինանսական միջոցները կան, եկեք այդ ֆինանսական միջոցներին տեր կանգնենք և արդյունավետ օգտագործենք»,- ասաց ՀՀ նախագահը։ 

Վահագն Խաչատուրյանն իր ելույթում անդրադարձավ ակադեմիական քաղաքի ստեղծմանը։ «Ես պիտի խնդրեմ և՛ ձեր աջակցությունը, և՛ ձեր օբյեկտիվ գնահատականներն ակադեմիական քաղաքի հետ կապված։ Դա հնարավորություն է, որը պետք է օգտագործել և օգնել։ Հիմնականում ակադեմիական քաղաքը ներկայացվում էր միավորումների  ձևով, գաղափարական ընդհանուր մոտեցումը մի կողմ էին թողնում, որը սխալ մոտեցում էր։ ․․․ Պետք է փորձել բուհ-գիտություն միավորման ավելի արդյունավետ ձևը գտնել»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։ 

Ամփոփելով ելույթը ՀՀ նախագահը  շնորհակալություն հայտնեց գիտնականներին  իրենց կատարած աշխատանքի համար։ «Մենք միշտ հպարտանում ենք մեր գիտության ձեռքբերումներով»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ 2024 թվականի գիտակազմակերպական գործունեության հաշվետվությունը: 

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում տեղի ունեցավ գիտական նստաշրջան, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը հանդես եկավ «AMADEE-24 Mars անալոգային առաքելության կենսաբժշկական արդյունքներ» զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Վալերի Պետրոսյանը (ՌԴ) ներկայացրեց «Երկիր մոլորակին անհրաժեշտ է էկոկատարսիս» (Планете Земля необходим Экокатарсис) զեկուցումը։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր  Տանիել Դանելյանը (Ֆրանսիա) հանդես եկավ «Շերտագրության կարևորությունը զանգվածային անհետացումների, անցյալի կլիմայի փոփոխության և Երկրի համակարգի գիտությունը հասկանալու համար» (The importance of Stratigraphy inunderstanding mass extinctions, past climatechange and Earth System Science) զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Արմեն Սեդրակյանը (Գերմանիա, Լեհաստան)  հանդես եկավ «Կոմպակտ օբյեկտներ և գրավիտացիոն ալիքներ» (Compact objects and gravitational waves) զեկուցմամբ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Սերգեյ Կազարյանը (Մեծ Բրիտանիա)՝ «Նոր ըմբռնում FTIR սպոկտրոսկոպիկ պատկերման տեսանկյունից» (New Insight from FTIR Spectroscopic Imaging) զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Հենրիկ Շահգոլյանը (Շվեդիա) ներկայացրեց «Նվազագույն գործվածքով նորաձև գլխարկ պատրաստելու մաթեմատիկան» (The Mathematics of Crafting a StylishHat with Minimal Fabric) զեկուցումը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը (ՌԴ)՝ «Հեռանկարային ոչ կատալիտիկ գործընթացներ գազերի քիմիայում» (Перспективные некаталитическиепроцессы в газохимии) զեկուցումը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23.04.2025թ.


Анонсы








Ս.թ. ապրիլի 23-ին ժ. 13:00-ից ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում կկայանան գիտական զեկուցումներ,որի ընթացքում ելույթ կունենան ԳԱԱ արտասահմանյան անդամներ՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանի Դաշնությունից

Ս/թ. ապրիլի 26-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Հայկական տիեզերական ֆորումը անց են կացնում «Science in Space Analog Missions: AMADEE-24 Mars Simulation Results and the Future Prospects» աշխատաժողով (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճ, Բաղրամյան պ., 24)

С 28 по 30 апреля 2025г. Институт Математики НАН РА и Региональный научно-образовательный Математический Центр Южного федерального Университета России, РФ организуют международную конференцию "Теория операторов и гармонический анализ" (Ереван, Армения)

29 апреля 2025г. НАН РА, Министерство образования, науки, культуры и спорта РА, Международный научно-образовательный центр НАН РА, Институт языка имени Р. Ачаряна НАН РА и Институт литературы имени М. Абегяна НАН РА организуют общеармянскую научную конференцию на тему "Армянский язык и армянская литература: тенденции развития, возможности популяризации и их отражение в учебном процессе"

С 5-8 мая 2025г. Научный центр зоологии и гидроэкологии НАН Республики Армения и Ереванский государственный университет совместно организуют международную конференцию "Биоразнообразие, охрана природы и изменение климата" (Ереван, Здание Президиума НАН)

С 5-9 мая 2025г. Бюраканская астрофизическая обсерватория им. В.Амбарцумяна НАН РА в Бюракане проводит 17-ый армяно-грузинский коллоквиум

6-го мая 2025г. в 15:00 в библиотеке Института археологии и этнографии НАН РА состоится презентация книги отдела Антропологии социальных процессов и институтов "Война и память: проблема мемориализации 44-дневной войны"

С 16 по 21 июня 2025г., Институт прикладных проблем физики НАН РА организует "4-ую международную научную школу по радиационной физике и смежным приложениям имени академика Алпика Мкртчяна" в городе Ереван

С 8 по 11 сентября 2025г. Институт физических исследований НАН РА в Ереване проводит XIII Международнуя конференцию по магнитным и сверхпроводящим материалам (MSM25)

С 26-27 сентября 2025г. Ширакский центр арменоведческих исследований НАН РА приглашает Вас в Гюмри для участия, очно или дистанционно, в 12-ой международной конференции, с заглавием «Историко-культурное наследие Ширака: современные проблемы арменоведения»

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
23/04/2025

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները
armenpress.am
18/04/2025

«Հրապարակ». Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո ակադեմիայի հետ քննարկումներ չեն արվել
hraparak.am
17/04/2025

Заглянуть внутрь и не навредить
golosarmenii.am
17/04/2025

ԵՄ COST ծրագրին ՀՀ հետազոտողների մասնակցության խթանմանը նվիրված հանդիպում ԲԿԳԿ-ում
hesc.am
с 01.01.2005г. сайт посещался
7 306 700

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  21:09, 23/04/2025 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2025 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am