Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
12/09/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Սերգեյ Փարաջանով - 100» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Սերգեյ Փարաջանով - 100» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։ Գիտաժողովը գումարվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծված կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել միջազգային փարաջանովագիտության արդի փուլը, քննության առնել հայ նշանավոր կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոարվեստում:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ ԱՄՆ-ից,  Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ «Այսօր նշանավոր օր է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տարեգրության մեջ, քանի որ ակադեմիական արվեստագիտության մեջ առաջին անգամ  կազմակերպվում է նման ներկայացուցչական ու մասշտաբային գիտաժողով։ Չէ որ Հայաստանում փարաջանովագիտության ակունքներում կանգնած է հենց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ Այս առիթով ուզում եմ հիշել տաղանդավոր կինոգետ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Հեռուստատեսության և կինոյի բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու երջանկահիշատակ Կարեն Քալանթարին։ Փարաջանովագիտության մեջ Փարաջանովի և Քալանթարի անուններն ասես միահյուսվել են, քանի որ վերջինիս կինոգիտական հետաքրքրությունների առանցքում է հարատև գտնվել Փարաջանովի արվեստի ուսումնասիրությունը: 1998 թվականին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվեց Քալանթարի «Очерки о Параджанове» հիմնարար մենագրությունը, որը դարձավ Կարեն Քալանթարի կարապի երգը։ Աշխատությունը կինոգետ Սուրեն Հասմիկյանի կողմից բնութագրվեց որպես «Կինոգիտության մարգարիտ»։ Այն դարձավ կարևոր հանգրվան միջազգային փարաջանովագիտության ասպարեզում և հուսալի հիմք՝ հետագա ուսումնասիրությունների համար։ Հետագայում ևս ու մինչ օրս Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությունը մշտապես եղել է Արվեստի ինստիտուտի կինոգիտական հետաքրքրությունների կենտրոնում։ Վստահ եմ, որ մեր միջազգային գիտաժողովի արդյունքները կդառնան կարևոր հանգրվան արվեստագիտության ասպարեզում և նոր խոսք՝ փարաջանովագիտության մեջ», - ասաց Աննա Ասատրյանը։

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությունը  արժևորեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Հրաշալի նախաձեռնություն է այսպիսի գիտաժողովի հրավիրումը, որովհետև Փարաջանովն աշխարհահռչակ կինոբեմադրիչ է։ Փարաջանովի կամ Սարգիս Փարաջանյանցի խոշոր վաստակը կինոարվեստի զարգացման ասպարեզում կարող է նոր լույս սփռել հայ և համաշխարհային կինոարվեստի զարգացման գործում։ Համամիտ եմ կինոքննադատների այն տեսակետերին, որ Փարաջանովի արվեստին բնորոշ է խորը փիլիսոփայությունը և կերպարվեստի պատկերավորման յուրօրինակ ոճը։ Նա ուներ գեղագիտական բարձր ճաշակ, ինչը հնարավորություն էր ընձեռում ընտրել ճիշտ սյուժեներ և նկարահանել դրանք իրեն բնորոշ բարձր արվեստով։ Նա իր խոսքով վարակում էր իր գործընկերներին և գաղափարների անսպառ աղբյուր էր։ Հանճարեղ մարդ, որի վաստակը պետք է անպայման արժևորել, ստեղծել նախադրյալներ՝ շարունակելու և զարգացնելու նրա գործը և հայ կինոարվեստը բարձրացնելու նոր բարձունքների», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Փարաջանովյան կերպարն ինձ համար Նոբելյան մրցանակի կերպար է», - նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «Անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում ընդգրկելու վերաբերյալ: Կառավարական հանձնաժողովը հավաքագրեց հայտերը և նախաձեռնեց փարաջանովյան տարվա կազմակերպումը։ Նախարարությունն առաջարկել էր դուրս գալ ավանդական դարձած հուշ երեկոներից և նորովի ներկայացնել մեր մտավորականներին, մեր հերոսներին, ներկայացնել այն, ինչը չենք տեսել, ինչն ակնհայտ չէ։ Հայտերից ընտրվեցին նրանք, որոնք յուրովի են ներկայացնում Փարաջանովին, և մենք հասկացանք՝ ինչքան մեծ և բազմաշերտ է Փարաջանովի թողած ժառանգությունը։ Այստեղ պետք էր գիտական խոսք և ասելիք։ Փարաջանովն իր ստեղծածով ավելին է, քան մշակույթը, և հենց դրա հիմնավորումներն են սպասվում այս գիտաժողովի ընթացքում։ Փարաջանովյան կերպարն ինձ համար Նոբելյան մրցանակի կերպար է», - ասաց Դանիել Դանիելյանը։

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը նշեց, որ թանգարանն իր 33 տարիների ընթացքում աշխարհին ներկայացրել է Փարաջանով արվեստագետին և շատ հետազոտողների համար դարձել օջախ։ «Այսօր արվեստագետ հասարակությունը հնարավորություն կունենա գիտաժողովի մասնակիցներից լսելու իրենց հուշերը, իրենց խոսքը Սերգեյ Փարաջանովի վերաբերյալ։  Սա առաջին այսպիսի մասշտաբային գիտաժողովն է՝ նվիրված Փարաջանովին, և ես ցանկանում եմ, որ այն լինի շարունակական», - ասաց Անահիտ Միքայելյանը։

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանն ընդգծեց․ «Սերգեյ Փարաջանովը հետխորհրդային կինոյի համատեքստում ամենաուսումնասիրված և ամենաճանաչված ռեժիսորներից է, միևնույն ժամանակ, անընդհատ կարիք կա անդրադառնալու նրա աշխատանքին, քանի որ շատ քողարկված մշակութային կոդ էր, վառ վիզուալ շարք, լեզու, որը դեռևս բացահայտման կարիք ունի»։

Փարաջանով ֆենոմենին եռօրյա գիտաժողովի ընթացքում կբացահայտեն  միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ՝ ներկայացնելով 55 գիտական զեկուցում։

Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցան «Tribute to Sergei Parajanov. On the centenary of his birth» հոդվածների ժողովածուի (խմբագիր՝ պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկի, Պոզնան (Լեհաստան), 2024) և հայ ականավոր կինոգետ Կարեն Քալանթարի «Очерки о Сергее Параджанове» աշխատության 2-րդ հրատարակության (Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան), 2023), պրոֆեսոր Սուսաննա Դավթյանի «Տոն, որ միշտ քեզ հետ է» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, աշխատության (Երևան, 2024) շնորհանդեսները։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12․09․2024թ․


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 157 484

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  14:12, 22/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am