Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
16/07/2024
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա գիտական ներուժի միջև համագործակցության խորացման հարցը

Սույն թվականի հուլիսի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա գիտական ներուժի միջև համագործակցության խորացմանը։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության, ԳԱԱ ինստիտուտների, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ Անվտանգության խորհրդի, ԲՈՒՀ-երի, Մոսկվայի «Դիալոգ» կազմակերպությունից ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Սփյուռքի հարցերով պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Գոհար Իսկանդարյանը։ Նա թվեց այն հաստատությունները, որոնք զբաղվում են Սփյուռքի հարցերով՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, Երևանի պետական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, Անվտանգության խորհուրդ և ՀՀ վարչապետի աշխատակազմի

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ։ «Սակայն, ըստ էության, մեր՝ բոլորի գործողությունները միասնական և համակարգված չեն։ Եթե մեր նպատակն է ամրապնդել կապը Սփյուռքի հետ, ապա մենք պետք է կարողանանք միավորել մեր ջանքները։ Այս նպատակով որոշում կայացվեց փորձել համատեղել Սփյուռքով զբաղվող մասնագետներին և հնարավորության դեպքում մշակել մեխանիզմներ գիտական Սփյուռքի հետ լավագույնս համագործակցելու համար»,- իր ելույթում ասաց Գոհար Իսկանդարյանը։

 

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ վերջին տարիներին իրականացնում են Սփյուռքի ներուժի հաշվառման ծրագիրը։ «Ծրագրի շրջանակներում ստեղծված տեղեկատվական բազայի մեջ կան, անշուշտ, մեր գիտնականների տվյալները։ Ակադեմիային, ինստիտուտներին, համալսարաններին եթե պետք են գիտնականներ, որոնց վերաբերյալ տվյալներ կան, անհրաժեշտ ընթացակարգն անցնելուց հետո դրանք հնարավոր է ձեռք բերել»,- ասաց նա։ 

Ելույթներում նշվեց Սփյուռքի ներուժի գնահատման, համագործակցության համար հստակ գաղափարախոսություն ունենալու, Սփյուռքի ռազմավարության, սերնդափոխության, դրանով պայմանավորված կապերի ուժեղացման անհրաժեշտության մասին։ Հովհաննես Ալեքսանյանն նշեց, որ ներկայում իրականացվում են մի շարք ծրագրեր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար,

որոնցից են «Քայլ դեպի տուն»-ը, «Ի գործ»-ը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ը։  Սակայն անելիքներ շատ կան։ «Սփյուռքը հիմա տրանսֆորմացիայի փուլում է, բայց դա միայն մեր Սփյուռքին չէ հատուկ։ Իհարկե, սերունդները փոխվել են, այլ մտածողություն կա, հիմա ավելի ինտեգրված են, և շահագրգռություններ են պետք»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն առաջարկեցին ստեղծել Սփյուռքի հարցերով մասնագիտական խումբ, որը կգործի ՀՀ ԳԱԱ նախագահության ենթակայության տակ, ինչը կնպաստի գիտական Սփյուռքի և Հայաստանի հետ կապերի մեխանիզմների ստեղծմանը, հարաբերությունների ակտիվացմանը։

Քննարկումը կազմակերպվել էր սույն թվականի հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ խորացնել համագործակցությունը՝ ակտիվացնելով գիտական Սփյուռքի հետ փոխգործակցությունը: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16․07․2024թ․


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 156 127

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:48, 21/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am