Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
18/06/2024
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համելտ Գևորգյանը

97 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի երկարամյա գլխավոր գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը: 

Համլետ Գևորգյանը մեծ ավանդ ունի հայ փիլիսոփայական մտքի զարգացման և երիտասարդ կադրերի պատրաստման գործում։

Համլետ Գևորգյանը ծնվել է 1927թ․ Երևանում։ 1944-ին ավարտել է Երևանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը։ 1950թ․ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955թ․՝ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն`«Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով: 1970թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հավանական և հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի և նրան հարող տասնյակ հրապարակումների թեզերը: 1972թ․ նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1996-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Համլետ Գևորգյանը 1956թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։ Եղել է ինստիտուտի փիլիսոփայության սեկտորի իմացաբանության թեմատիկ խմբի, ինստիտուտի դիալեկտիկական մատերիալիզմի և բնագիտության փիլիսոփայական հարցերի բաժնի վարիչ, գիտության փիլիսոփայության, ժամանակակից փիլիսոփայության, տեսական փիլիսոփայության գիտահետազոտական խմբի վարիչ: 1965-1980թթ․ համատեղությամբ ԵՊՀ-ում դասավանդել է փիլիսոփայություն, նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմություն, իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն, տրամաբանություն: 1992-1996թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենը:

 

Համլետ Գևորգյանի գիտական աշխատությունները հրատարակվել են  հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրա աշխատությունները վերաբերում են նոր և ժամանակակից փիլիսոփայության պատմության հիմնախնդիրներին, առանձնապես՝ իմացաբանությանը, գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը, ինչպես նաև հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին, մշակույթի պատմափիլիսոփայական տեսանկյուններին։ 

Լայն ճանաչում են գտել Հ.ամլետ Գևորգյանի «Իմացաբանության մեջ աբստրակցիայի դերի մասին» (1957) և «Հավանական և հավաստի գիտելիք» (1965) գրքերը։ Դրանց հարում է գիտական հիպոթեզի մասին նրա աշխատությունների շարքը («Հիպոթեզը և նրա դերը գիտության մեջ» ԳԱ հրատ. 1959, «Ժամանակակից մեթոդաբանական վեճերը և գիտական հիպոթեզի պրոբլեմը» 1984, և այլն), որոնցում հիպոթեզի պրոբլեմն աղերսված է գիտելիքի զարգացման ժամանակակից տեսությունների հետ։

Համլետ Գևորգյանը մշակել է տրամաբանական-մեթոդաբանական հետազոտությունների ծրագիր, որի տեսական հիմնավորումը հավանության է արժանացել Երևանում կազմակերպված Համամիութենական (1972) և Անդրկովկասյան (1974) սիմպոզիումներում։ Այն իրագործված է Համլետ Գևորգյանի խմբագրությամբ լույս ընծայված «Գիտական գիտելիքի տրամաբանական վերլուծության փիլիսոփայական հարցերը» կոլեկտիվ աշխատության երեք պրակներում (1969, 1971, 1974), «Փիլիսոփայությունը և գիտության մեթոդաբանական հարցերը» ժողովածուում (1977), որոնց աշխատակցել են տրամաբանության, մեթոդաբանության, իմացաբանության հեղինակավոր ներկայացուցիչներ Մոսկվայից, Կիևից։ 

Համլետ Գևորգյանը 1994թ․ Վ. Բաղդասարյանի համահեղինակությամբ գրել է «Տրամաբանություն» դասագիրքը ավագ դպրոցի համար։

«Գիտության պատմական մեթոդաբանության ակնարկ» գրքում (1987) նա ի հայտ է բերել պատմամշակութային գործոնների ազդեցությունը գիտական գիտելիքի նաև ներքին իմացաբանական բնութագծերի վրա, վերլուծել է 20-րդ դարի այն հիմնական փիլիսոփայական ուսմունքները, որոնցում վերանայվում են գիտության փիլիսոփայության դասական ըմբռնումները և տարբեր տեսանկյուններից հիմնավորել է պատմամշակութային մոտեցումը։ Այս հարցադրումների հանգուցակետում գտնվում է պատմական վերակազմության մեթոդի պրոբլեմը, որի վերաբերյալ Համլետ Գևորգյանի նախաձեռնու-թյամբ գրվել և նրա խմբագրությամբ հրատարակվել է կոլեկտիվ աշխատություն՝ «Պատմական վերակազմության մեթոդը գիտության պատմության մեջ» (1990)։

«Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից» գրքում (1992) և մի ամբողջ շարք այլ հրապարակումներում Համլետ Գևորգյանն արծարծել է հայ փիլիսոփայության պատմության մշակութաբանական տեսանկյունները, ուրույն մեկնաբանություն է տվել մշակույթի տեսության հարցերին և դրանք մասնավորեցրել հայկական մշակույթի և հայոց պատմության նկատմամբ։ 

Համլետ Գևորգյանի գիտաթեմատիկ խմբի ուժերով և նրա խմբագրությամբ 1994թ․ հրատարակվել է «Փիլիսոփայություն, գիտություն, հումանիստիկա. մշակույթի միասնության իդեալի որոնումները երկու դարերի սահմանագլխին» ժողովածուն, իսկ 1995թ. նա ինստիտուտում կազմակերպել սիմպոզիում՝ նվիրված մշակույթների երկխոսու-թյանը, նախաձեռնել և հրատարակել ժողովածու՝ «Մշակույթների հանդիպումը. դիմաբախումից՝ երկխոսություն» վերնագրով։

Համլետ Գևորգյանը Հայկական հանրագիտարանի համար գրել է շուրջ հարյուր հոդված փիլիսոփայության և տրամաբանության հանգուցային հարցերի, կատեգորիաների, փիլիսոփայական ուղղությունների, փիլիսոփայության և տրամաբանության նշանավոր դեմքերի մասին։ Նա եղել է հանրագիտարանի փիլիսոփայության գիտաճյուղային խորհրդի անդամ և նախագահի տեղակալը։ Եղել է Տերմինաբանական կոմիտեի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ, ՀՀ Լեզվի պետական տեսչության Լեզվի բարձրագույն խորհրդի անդամ։

Նա խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ, այդ թվում՝ նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմության բուհական երկու դասագրքերի թարգմանությունը։ Պատրաստել է գիտության թեկնածուներ և դոկտորներ։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրինությունը և ողջ անձնակազմը ցավակցում են Համլետ Գևորգյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, աշակերտների հոգիներում, իսկ նրա թողած գիտական ժառանգությունը բարձր կգնահատվի գալիք սերունդների կողմից։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․06․2024թ․


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 156 131

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:48, 21/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am