Սույն թվականի հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում (Երևան, Պարույր Սևակի 7) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստը։ Կքննարկվեն Սևանա լճի հիմնախնդիրները՝ ջրիմուռների սեզոնային ծաղկումների, ֆիտոպլանկտոնի քանակական և սեզոնային փոփոխությունների, լճի ձկնապաշարի, ծավալի պահպանման և ապօրինի որսի վերաբերյալ։
![](https://www.sci.am/images/2021/240606_144737_b_20240606_body_2.jpg)
Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․06․2024թ․