Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
25/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը

    Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, CSIT-2017 (www.csit.am) գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Ներկայացնելով գիտաժողովի առաքելությունը` Յուրի Շուքուրյանն ասաց. «CSIT-2017 գիտաժողովի հիմնական նպատակն է՝ խթանել  գիտելիքների փոխանցումը օտարերկրյա և հայ գիտնականների միջև, տալ մասնակիցներին հնարավորություն` շփվելու և տարածելու  կոմպյուտերագիտության տեսական  ու կիրառական արդյունքները, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և նրանց լուծման եղանակները, քննարկել համատեղ աշխատանքային նախագծեր։ CSIT-2017-ը կհանդիսանա լավ հարթակ Հայաստանում թվային տնտեսության հետ կապված հարցերի քննարկման և դրանք ճշգրտելու համար։ CSIT-2017 գիտաժողովին ներկայացված են 100-ից ավելի հոդվածներ 18 երկրներից: Այս տարի մենք ունենք բազմազան թեմաներով գիտաժողովներ, սեմինարներ: CSIT-2017 գիտաժողովի ծրագրային և կազմակերպական կոմիտեների անունից ողջունում եմ ձեզ և հայտարարում եմ մեր գիտաժողովը բացված»:

25092017_3.jpg
    «Այս գիտաժողովը նշանակալի իրադարձություն է դարձել Հայաստանի հետազոտողների և գործարարների, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման համար: Գիտությունների ազգային ակադեմիան կարևորում է այս գիտաժողովում քննարկվող խնդիրները, այդ թվում` նաև գիտական և կրթական էլեկտրոնային ենթահամակարգի ցանցի բարելավման ողջունելի միտումը գերհամակարգչային հաշվարկների և մեծ ծավալի տվյալների վերլուծության միջոցով: Համոզված եմ, որ առաջիկա օրերին տեղի կունենան հետաքրքիր քննարկումներ` ի նպաստ գիտության այս կարևոր բնագավառի ապագա զարգացմանը»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

25092017_2.jpg
    «Այս միջոցառումն արտասահմանցի և հայ գիտնականների շփման, փորձի, գիտելիքների փոխանակման հիանալի հարթակ է: Համոզված եմ, որ գիտաժողովն արդյունավետ կանցնի` հնարավորություն ընձեռելով միմյանց հետ կիսվել կոմպյուտերագիտության տեսական, կիրառական արդյունքներով, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այսօրվա մարտահրավերները, առանցքային նախագծերը: Օրակարգում տեսել եմ բազմաթիվ արդիական թեմաներ, հուսով եմ` դրանց քննարկումը հնարավորություն կտա այդ ոլորտներում մեծ գիտական գործունեության առաջընթացին և ձեռքբերումներին», - իր ողջույնի խոսքում ասաց  ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:«Այս գիտաժողովը ցույց է տալիս Հայաստանում հետազոտությունների դինամիկան, և ես համոզված եմ, որ Հայաստանը գլխավոր դերակատարություն է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք ունենք շատ ամուր համագործակցություն Հայաստանի հետ, իսկ Հայաստանն ունի շատ լավ գիտնականներ»,- ասաց Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ Միշել Դայդեն:

25092017_4.jpg
    CSIT-2017 գիտաժողովին ներկայացված են 100-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են ավանդական  տեսական և կիրառական ոլորտներին։ Հատուկ տեղ են գրավում ամպային և գրիդային հաշվարկներին,  կոգնիտիվ ալգորիթմերին և մոդելներին,  կրիպտոգրաֆիային և կիբերանվտանգության   խնդիրներին նվիրված զեկուցումները։  Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են գիտնականներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Իրանից,  Ղազախստանից, Նորվեգիայից, Սլովակիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Չինաստանից, Սերբիայից, Խորվաթիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Մոլդովայից, Գերմանիայից։

    CSIT-2017 գիտաժողովի կարևոր բաղադրիչն է «Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ՝ հետազոտության և նորարարության շարժիչները» ենթագիտաժողովը, որին կներկայացվեն սուպերհամակարգչային  նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները, Հայաստանի սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման հաստատված և այժմյա ձեռքբերումները և գիտական մարտահրավերները։

25092017_3.jpg
    Հնգօրյա CSIT-2017-ի ընթացքում կանցկացվեն պլենար, զուգահեռ  և պոստեր  նիստեր: Միաժամանակ կիրականացվեն աշխատանքային գիտաժողովներ` տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջմենթի, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության և գիտական չափագիտության ուղղություններով։

    CSIT-2017 գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «IEEE Computer Society» կազմակերպության աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցում և աջակցում են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, «Հայ լինկ» ՍՊԸ-ն, Երևանի կապի միջոցների ինստիտուտը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.09.2017թ.  


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 156 084

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:48, 21/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am