ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում անցկացվել է OTHA SPRING 2024 միջազգային գիտաժողովը՝ «Օպերատորների տեսություն և հարմոնիկ վերլուծություն» թեմայով։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։
![](https://www.sci.am/images/2021/240530_163555_b_20240530_body2.jpg)
Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ Բելգիայից, Իսպանիայից, Իսրայելից, Հայաստանից, Չինաստանից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սերբիայից։ Գիտաժողովի արդյունքները կներկայացվեն «Mathematical Sciences» և «Lobachevskii Journal of Mathematics» ամսագրերի հատուկ համարներում։
![](https://www.sci.am/images/2021/240530_163542_b_20240530_body1.jpg)
OTHA SPRING նախաձեռնությունը մեկնարկել է 2011 թվականին։ Նպատակն է համախմբել մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ամրապնդել համագործակցությունը մաթեմատիկայի բնագավառում։ OTHA SPRING-ը Երևանում անցկացվել էր նաև 2023 թվականին և նվիրված էր ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։ Գիտաժողովի
![](https://www.sci.am/images/2021/240530_163533_b_20240530_body.jpg)
արդյունքները հրապարակվել են միջազգային հրատարակչական «Springer» ընկերության կողմից՝ անգլերեն և հայերեն լեզուներով։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.05.2024թ․