Սույն թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։
Նստաշրջանին կմասնակցեն առաջատար գիտնականներ Հայաստանից և արտերկրից։ Նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 11-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/4, 1-ին հարկ): Կներկայացվեն ավելի քան չորս տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված ականավոր արվեստագետների կյանքին, գործունեությանը և հայ արվեստի տեսությանն ու պատմությանը։
Նստաշրջանի աշխատանքներին կարելի է հետևել նաև հեռավար ձևաչափով՝ https://meet.asnet.am/b/n2w-3ty-r9d։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.12.2023թ․