Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
28/04/2022
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2021թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 5 ակադեմիկոս, 4 թղթակից և 29 արտասահմանյան անդամ:

Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի գիտաշխատողները 2021 թ-ին հրապարակել են 253 գիտական հոդված գրախոսվող ամսագրերում, որից 152-ը՝ արտասահմանյան, 6 մենագրություն, որից 2-ը՝ արտասահմանյան, 2 ուսումնական ձեռնարկ և դասագիրք,  37 հոդված գիտաժողովների նյութերի ժողովածուներում, որից 18-ը՝ արտասահմանյան, 96 թեզիս, որից 52-ն արտասահմանյան ամսագրերում:

Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց բաժանմունքի կազմակերպությունների կողմից իրականացված և շարունակվող դրամաշնորհային ծրագրերը:

ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կողմից իրականացվում են հետևյալ ծրագրերը.

  • «Macrovipera lebetina obtusa գյուրզայի թույնի А2 ֆոսֆոլիպազների և դեզինտեգրինների կառուցվածքաֆունկցիոնալ  հետազոտությունները», ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, Հայ բելառուսական համատեղ ծրագրի շրջանակներում
  • «Բազմաբաղադրիչ ալոգեն բջիջների կենսահամատեղելիությունը լյարդի ապաբջջայնացված սքաֆոլդի հետ», ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, Հայ բելառուսական համատեղ ծրագրի շրջանակներում
  • «European Venom Network», COST Action CA19144 (EU, Horizon2020) ֆինանսավորմամբ
  • «Հուզական ակտիվացման  և ճանաչման վրա հիմնված հոգեֆիզիոլոգիական դիագնոստիկ և ինտերվենցիոն  մոտեցումներ վիրտուալ իրականության միջավայրում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) ֆինանսավորմամբ
  • «Վիրտուալ իրականությունը որպես կախվածության և հուզական ընկալման շտկման միջոց», «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF),  «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ
  • «Էլեկտրամագնիսական ալիքների in vitro կենսաբանական և թունավոր ազդեցություններն էրիթրոցիտների ուրվականների և նյարդային հյուսվածքի վրա», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) ֆինանսավորմամբ 
  • «Եռաչափ բիոտպագրությամբ սրտի փականների ստեղծում կենսահամատեղելի բիոպոլիմերների կիրառմամբ», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) ֆինանսավորմամբ
  • «Կենդանական թույների նեյրոպրոտեկտորների ուսումնասիրումը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելներում», Հայռուսական համատեղ ծրագրի շրջանակներում
  • «Մոդիֆիկացված նանոմասնիկների և 5-ֆտորուրացիլի համակցված ազդեցության վերլուծությունը Քրոքերի սարկոմայի և ռաբդոմիոսար-կոմայի աճի և զարգացման վրա», Հայ-բելառուսական համատեղ ծրագրի շրջանակներում
  • «Տարիքի նույնականացումը ֆիզիոլոգիական բիոմարկերների միջոցով», «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ՍՊԸ-ի ֆինանսավորմամբ
  • «Եռաչափ բիոտպագրությամբ սրտի փականների ստեղծում կենսահամատեղելի բիոպոլիմերների կիրառմամբ», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում, Չան-Ցուկերբերգ նախաձեռնության ֆինանսավորմամբ:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից իրականացվում են հետևյալ ծրագրերը.

  • «Խաղողի բազմազանության պահպանման և հարմարվողական հատկանիշների մոբիլիզացման խթանում», Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) ֆինանսավորմամբ
  • «Մոլեկուլային և բջջային կենսաբանության գործնական ուսուցում Հայաստանի երկու ռազմավարական համալսարաններում», Ֆոլքսվագեն հիմնադրամի ֆինանսավորմամբ
  • «Պատտերն ճանաչող ընկալիչները որպես միջավայրային գործոնների առանցքային անցակետեր ռևմատոիդ արթրիտի զարգացման ժամանակ», ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, Հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում
  • «Քաղցկեղների համալիր կենսամարկերների որոշման և ֆենոտիպերի դասակարգման մեթոդների մշակումը կենսաբանական ուղիների և բարձր թողունակության տվյալների հիման վրա», ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, Հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում
  • «Համակարգչային սքրինինգի, մոլեկուլային մոդելավորման և կենսաքիմիական վերլուծության տեխնոլոգիաների կիրառումը կորոնավիրուսային վարակի բուժման նոր պոտենցիալ պատրաստուկների մշակման համար», ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ 
  • «CD5բարձր և CD5ցածր նեոպլաստիկ կլոնները որպես քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի կանխագուշակիչ մարկերներ», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Լիմֆոմայի տարբեր տեսակների համար հիվանդության զարգացման կանխագուշակում և ռիսկի գնահատում մեքենայական ուսուցման մոտեցման միջոցով», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի արգելակման մոլեկուլային մեխանիզմները», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Իմունոֆենոտիպավորումը  որպես արդյունավետ միջոց բջիջների ենթախմբերի և ենթակլոնների որոշման համար», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Արցախի տարածքում պալեոէկոլոգիայի և վաղ մարդկային բնակեցման մոլեկուլային ուսումնասիրություն», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ հակամանրէային պեպտիդների ուսումնասիրություն», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ ցինկի և պղնձի հակավիրուսային ակտիվության in vitro գնահատումը», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի ազդեցությունը ռեզիդենտ մակրոֆագի բջջային ցիկլի պրոֆիլի վրա», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Paramecium Caudatum-ը որպես խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի հնարավոր էկոլոգիական կենսավայր», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Ai-ի վրա հիմնված դեղամիջոցի վերաթիրախավորում COVID-19-ի բուժման համար բազմամոդալ կենսաբանական տվյալների կիրառմամբ», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «KCNB1 գենի մուտացիաների հետ ասոցացված զարգացման և էպիլեպտիկ էնցեֆալոպաթիաների հիմքում ընկած ախտաբանական մեխանիզմների ուսումնասիրություն», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Մոտեցնելով անցյալը. շրջակա միջավայրի փոփոխությունը և կենդանիների բազմազանությունը Հարավային Կովկասում վերջին 60000 տարում», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Մոտեցնելով անցյալը. շրջակա միջավայրի փոփոխությունը և կենդանիների բազմազանությունը Հարավային Կովկասում վերջին 60000 տարում», DAAD-ի ֆինանսավորմամբ
  • «Էպիգենետիկ ազդեցությունները հոգեբուժական հիվանդություններում», DAAD-ի ֆինանսավորմամբ
  • «Մարդու զգայական ընկալման համակարգերի գենետիկական փոփոխականության լանդշաֆտի արդյունահանում գենոմային մեծ տվյալների հավաքածուներում. ճանապարհ դեպի տվյալների վրա հիմնված նոր զգայական նյութերի և միացությունների մշակում», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) ֆինանսավորմամբ
  • «Հաշվողական մոտեցումների համապարփակ կիրառում բարդ հիվանդությունների հետ կապված խիստ անկանոն մոլեկուլային գործընթացները հասկանալու համար, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) ֆինանսավորմամբ:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ ծրագրերը.

  • «Կենսատեխնոլոգիա. գիտություն և պրակտիկա, նորարարություն և բիզնես» միջազգային գիտաժողով, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ
  • «5-ամինոլևուլինաթթվի ռեկոմբինանտ արտադրողների կառուցում՝  օգտագործելով ցիանոբակտերիում Synechocystis-ը որպես հյուրընկալող շտամ», Coimbra Group-ի ֆինանսավորմամբ
  • «Միաբջիջ կանաչ ջրիմուռների համեմատական բնութագիրը որպես բնական աստաքսանտինի աղբյուր։ Կարոտինոիդների արտադրությունը խթանելու ռազմավարություններ», FEMS-ի ֆինանսավորմամբ:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ ծրագրերը.

  • «Բնության հետ  քաղաքների զարգացման, ինովացման և կառավարման համար համատեղ արտադրություն», EU Horizon 2020-ի ֆինանսավորմամբ
  • «Հայաստանում Սևանա լճի կառավարման գիտահեն գործիքակազմի ստեղծում», Գերմանիայի կրթության և գիտության ֆեդերալ նախարարության,  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆինանսավորմամբ
  • «Հարավային Կովկասում զոոնոտիկ հիվանդությունների ատլասի ստեղծում», ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի  վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորմամբ
  • «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար», MENVIPRO, ERASMUS+ CBHE-ի ֆինանսավորմամբ
  • «Միջուկային դատափորձաքննության ոլորտում կարողությունների զարգացում Հայաստանի և Վրաստանի միջև», Միջազգային գիտական և տեխնոլոգիական կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ ծրագրերը.

  • «Կլիմայի գլոբալ տաքացման ազդեցությունը հարթավայրային և լեռնային լիմնոհամակարգերի  կենսաբազմազանության վրա Բելառուսի և Հայաստանի օրինակով», ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, Հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում
  • «Բզեզների օտարածին տեսակների ինվազիա դեպի Կովկաս»,  ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, Հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում 
  • «Կովկասի տարածաշրջանի մոծակների տեսակային կազմը և համաճարակաբանական կարգավիճակը», ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, Հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում
  • «Արբովիրուսային և մակաբուծային վարակներ փոխանցող արյունածուծ հոդվածոտանիների բազմազանությունը, տարածվածությունը և համաճարակաբանական կարգավիճակը Հայաստանում և Բելառուսում», ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, Հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում
  • «Դեղաբույսերի վնասատուներ. դեղագործական և կենսատեխնոլոգիական արժեքավոր նյութեր պարունակող բույսերի հետ համակցված բուսակեր միջատների և տզերի գենոմային կազմավորման  և միկրոբիոմի կազմի առանձնահատկությունները», ԳԿԳՀԱԵԱ-20-ի (եվրասիական) ֆինանսավորմամբ
  • «Հայաստանի Սևանա լճի համար գիտելիքահենք կառավարման գործիքների ստեղծում» Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) ֆինանսավորմամբ
  • «Կովկասի կենսաբազմազանության հետազոտական համատեղ հարթակ հիմնելու վրաց-հայ-գերմանական եռակողմ նախաձեռնություն», Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) ֆինանսավորմամբ
  • «Կենսաբազմազանությունը մեռած փայտում. Գերմանիայի և Կովկասի հաճարենու անտառների կայուն պահպանության հիմք», Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) ֆինանսավորմամբ

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կողմից իրականացվել է «Հայաստանի վայրի տանձենիների (Pyrus L.) պահպանումը Երևանի բուսաբանական այգում» ծրագիրը՝ Արբորետումի ցանցի կողմից:

ՀՀ ԳԱԱ Բունիաթ­յանի անվան կենսաքիմի­այի ինստի­տուտի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ ծրագրերը.

  • «Փորձարարական պայմաններում ինսուլտի բուժման բժշկական ձևակերպման կրիչներ», «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ՍՊԸ-ի ֆինանսավորմամբ
  • «Վերականգնողական, պաշտպանիչ մեխանիզմների խթանումը հետինսուլտային փորձարարական պայմաններում», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Ադենոզինդեամինազի ԱԴԱ1 և ԱԴԱ2 իզոձևերի ակտիվությունների տարբերությունները շաքարախտով հիվանդների արյան պլազմայում այլ պաթոլոգիայի առկայության դեպքում», Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) ֆինանսավորմամբ
  • «Քաղցկեղածին և բակտերիալ բջիջների դեղամիջոցների թիրախային առաքումը լեկտին պարունակող տրանսպորտային համակարգերի միջոցով», ԿԳՄՍՆ ԳԿ-ԲՀ ԳՏՊԿ-2021 միջազգային գիտական համագործակցության շրջանակներում
  • «Ֆոլաթթվի և կատիոնային պորֆիրինների հիմքով  նոր վեկտորային կոմպոզիտներ ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայի համար», ԿԳՄՍՆ ԳԿ-  ԲՀ ԳՏՊԿ -2021 միջազգային գիտական համագործակցության շրջանակներում:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Հայաստանում կորոնավիրուսի գենատարբերակների մոլեկուլագենետիկական վերլուծություն», զեկուցող՝ կ.գ.դ. Ա. Առաքելյան
  • «Բակտերիալ մելանինի և մելանինոգեն շտամների  կենսաբանական ակտիվությունը», զեկուցող՝ կ.գ.թ. Ս. Ավետիսյան
  • «Նոր հակացավային պրեպարատների մշակում», զեկուցող՝ կ.գ.թ. Ա. Ոսկանյան
  • «Փորձարարական ինսուլտի կանխարգելումը և թերապիան», զեկուցող՝ կ.գ.թ. Ք. Դանիելյան
  • «Հայաստանի բրածո ֆլորան. նոր հայտնագործություններ», զեկուցող՝ կ.գ.դ. Ի. Գաբրիելյան
  • «Հազվագյուտ բույսերի կլոնալ բազմացման փորձը և հեռանկարները», զեկուցող՝ կ.գ.թ. Ա. Վարդանյան
  • «Սևանա լճի էկոհամակարգի հետազոտության նոր մոտեցումներ», զեկուցող՝ կ.գ.թ. Գ. Գևորգյան
  • «Հեռազննման տեխնոլոգիաները Սևանա լճի ջրի որակի մշտադիտարկման գործում», զեկուցող՝ աշխ.գ.թ. Վ. Մուրադյան

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ստացված գիտական և կիրառական արդյունքներն առանձին հրապարակումներով կներկայացվեն ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.04.2022թ.


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 156 119

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:48, 21/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am