Մայիսի 1-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղերձում նշված է.
«Հարգելի պարոն Մարտիրոսյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր գիտական վաստակով և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում երկարամյա գործունեությամբ Դուք մեծ ներդրում ունեք հայրենական գիտության զարգացման, ինչպես նաև մեր երկրում կրթության և գիտության կազմակերպման կարևորագույն գործում:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ուժ, կորով՝ շարունակելու Ձեր հայրենանվեր գործունեությունը:
Հարգանքով՝
Արմեն Սարգսյան»:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
03.05.2021թ.