Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին, այդ համատեքստում՝ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր օրենսդրական կարգավորումները պետք է նպաստեն ոլորտի զարգացմանը և հիմքեր ստեղծեն առաջընթացի համար: ՀՀ նախագահը Ռադիկ Մարտիրոսյանի և Յուրի Շուքուրյանի հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը
Սկզբնաղբյուր՝ president.am