Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
21/05/2020
ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2019թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

    Սույն թվականի մայիսի 21-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 
    Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնները, Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության, Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների, Մոլեկուլային կենսաբանության, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտները:
    Բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ 7 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: 
    Հաշվետու տարում բաժանմունքի կողմից կազմակերպվել է մարդու գենոմի ուսումնասիրության հեռանկարներին նվիրված կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարության հետ այդ ծրագրի քննարկման արդյունքները: ՀՀ Աարտաքին գործերի նախարարության և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է Երևանի բուսաբանական այգու բարեկարգման վերաբերյալ հուշագիր:
    Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպություններն անցկացրել են հանրապետական և միջազգային 9 միջոցառում, այդ թվում` ուսուցողական սեմինարներ, գիտաժողովներ, գիտարշավներ, որոնց մասնակցել է 642 մարդ (83-ն արտերկրից): 
    Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպությունները տպագրել են 306 հոդված (202-ն արտասահմանում), 182 թեզիս (112-ն արտասահմանում), 3 մենագրություն, 3 ուսումնական ձեռնարկ և ստացել է 4 արտոնագիր:
    Բաժանմունքի 5 մասնագիտական խորհուրդներում պաշտպանվել է 12 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություն: 
    Ժողովի ընթացքում 2019թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: 
Հաշվետվությունից հետո լսվեցին բաժանմունքի գիտական կազմակերպությունների տնօրենների ելույթները: 

20200521_2.jpg

ՀՀ ԳԱԱ բնական  գիտությունների բաժանմունքի հիմնարկների  հիմնարար նվաճումները, որոնք ունեն կիրառական նշանակություն

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

    Սելեկցիայի մեթոդով ընտրվել են կաթնաթթվային բակտերաների պրոբիոտիկ շտամներ` նոր կաթնաթթվային մթերքների ստեղծման համար: Մշակվել և արտոնագրվել է բուսական հումքի թափոններից բարձր ելքով և մաքրությամբ ջրալույծ մելանինի ստացման  արդյունավետ տեխնոլոգիա:Պարզվել են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքանմուշներից պղնձի մանրէաբանական կորզման գործընթացի օպտիմալ պայմանները: Կենսատարրալուծման գործընթացի փորձարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ պղնձի կենսակորզումը ցածրորակ հանքաքարից կարելի է արդյունավետորեն իրականացնել «Կաշեն» ադապտացված կուլտուրայի կիրառմամբ: Կատարվել է ՄԱԿ-ում պահպանվող մանրէների կուլտուրաների հավաքածուի շուրջ 2000 հեռանկարային շտամերի անձնագրային տվյալների ամփոփում և գնահատում:Շարունակվում է մի շարք օպտիկապես ատիվ, բժշկական, դեղագործական և ախտորոշիչ նշանակություն ունեցող ոչ սպիտակուցային ամինաթթուների արտադրությունը և իրացումն եվրոպական շուկայում:Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է շուրջ 2,5 տ. «Էկոբիոֆիդ» և «Էկոբիոֆիդ+» կենսապարարտանյութ, որն իրացվում է Հանրապետության տարբեր ֆերմաներում:Շարունակվել է «Նարինե» կաթնաթթվային արտադրանքի մեջ որպես բնական համային հավելանյութեր օգտագործվող պտղամրգային օշարկների արտադրությունը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

    Աֆրիկյան ժանտախտի վիրուսով խոզերի վարակի հնարավոր աղբյուրներ հայտնաբերելու նպատակով ուսումնասիրվել են վիրուսի գոյատևման պայմանները տզրուկների օրգանիզմում, ինչը վկայում է, որ դրանք կարող են հանդիսանալ տվյալ վիրուսի հնարավոր պահեստարան:ՀՀ Խաղողի ազգային կոլեկցիոն այգու գենետիկական ռեսուրսների մոլեկուլային նույնականացման և փաստագրման VITIS տվյալները ինտեգրվել է եվրոպական տվյալների շտեմարան՝ ապահովելով խաղողի հայկական սորտերի մասին տեղեկատվության լայն հասանելիություն:Մշակվել է դեղերի վերաթիրախավորման կենսաինֆորմատիկական ալգորիթմ, որը ֆունկցիոնալ կլաստերների էքսպրեսիայի փոփոխությունների հիման վրա թույլ է տալիս արդեն իսկ գրանցված դեղերի համար բացահայտել նոր նշանակումներ:

Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ 
    Հետազոտվել է գալարմինի և դրա անալոգների կենսաբանական ակտիվությունը մոլեկուլային դոկինգի մեթոդով: Պրոլինով պեպտիդների կենսաբանական ակտիվության մեխանիզմների բացահայտման նպատակով ուսումնասիրվել է դրանց փոխազդեցությունը մկան և մարդու ռեցեպտորների հետ: Պրոլինով հարուստ պեպտիդների դոկինգները շատ ուժեղ փոխազդեցություն են դրսևորում, որը վկայում է հետազոտվող նյութերի բարձր կենսաբանական ակտիվության մասին:Բացահայտվել է պաթոգեն սնկերի առկայության որոշման հնարավորությունը լեկտին սենսիբիլիզացված անիզոտրոպ արծաթի նանոմասնիկների  օգտագործմամբ: Փորձարկվում են տարբեր ածխաջրային սպեցիֆիկությամբ օժտված լեկտիններ մեթոդի մաքսիմալ զգայնության և սպեցիֆիկության  համար: 

Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ 
    Հաշվետու ժամանակահատվածում խոյերի իմունիզացիայի արդյունքում կատարվել է օձի թույնի դեմ հակաթույնի ստացում, ինչպես նաև շիճուկի էֆեկտիվության գնահատում մի շարք փորձարարական մոտեցումների միջոցով, և դրա արդյունավետության գնահատումը միջազգային և Հայաստանի բուժհիմնարկություններում:Ամբողջովին մշակվել և ներդրվել է առնետների մոտ գյուրզայի թույնի ներուղեղային ներարկման միջոցով հեմորագիկ ինսուլտի մոդելավորման մեթոդը:

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն 
    Մշակվել է շրջակա միջավայրի բաղադրիչների ցածր ակտիվությամբ նմուշների գամմա-սպեկտրաչափական միջլաբորատոր ծրագիր՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու հեռանկարով: ՀՀ տարածքում ստեղծված ռադիոէկոլոգիական մոնիթորինգի ցանցը 2019 թ-ին ներառվել է Ring of Five ռադիոակտիվ աղտոտիչների մոնիթորինգի եվրոպական ցանց:   Շարունակվել են սննդամթերքում քիմիական վտանգների և դրանցով պայմանավորված ռիսկի գնահատման աշխատանքները: Իրացվող հավի, ձկան և մեղրի մեջ հայտնաբերված հակամանրէային նյութերի ներազդեցությամբ պայմանավորված առողջական ռիսկը գտնվել է թույլատրելի տիրույթում: Սննդակարգային ուսումնասիրությունների շրջանակում ստեղծվել է կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի սպառման վերաբերյալ տվյալների հենք՝ քիմիական վտանգներով պայմանավորված առողջական ռիսկի գնահատման համար:ՀՀ բնական արոտների և խոտհարքների հետազոտությունների արդյունքում ստեղծվել է տվյալների բազա՝ մոդելային տարածքների արդյունավետության, բուսածածկի կազմի, էներգետիկ-սննդային արժեքի, հողերում հիմնական մակրոտարրերի վերաբերյալ: Տվյալների վիճակագրական վելուծությունը և բազմագործոն ռեգրեսիոն մոդելների կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել կերահանդակների արդյունավետության հետագա փոփոխությունների կանխատեսումներ: 

Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
    Սևանա լճում ջրային ֆլորայի և բուսականության ուսումնասիրության նպատակով կատարվել են ջրասուզակային աշխատանքներ, որոնց արդյունքում 7 մետր խորությունից հայտնաբերվել է Հայաստանի ֆլորայի համար նոր Ruppiaceae  ընտանիքին և նոր   Ruppia   ցեղին  պատկանող Ruppia maritima  տեսակը:Հայաստանի ֆլորայի կենսակարգաբանական ուսումնասիրությունների  արդյունքում Կոտայքի մարզում Դալար գետի ձորի Աղվերան և Արզական գյուղերի միջև հայտնաբերվել է գիտության համար նոր տեսակ՝ Սզնի գրեգորյանի:Երևանի և Դարալեգիսի ֆլորիստիկ շրջաններից նախկինում արված հավաքների հիման վրա Հայաստանի ֆլորայի համար հայտնաբերվել է նոր Tanacetum uniflorum տեսակը:Գերմանիայի Կասելի համալսարանի և Նովոսիբիրսկի բուսաբանական այգու մասնագետների հետ համատեղ կատարվել է Հայաստանի համար հազվագյուտ Suaeda heterophylla տեսակի կարգաբանական ուսումնասիրություններ: Հետազոտության արդյունքում հաստատվել է S. heterophylla տեսակի տարածվածությունը Հայաստանում (Արարատի աղակալած ճահիճներ), որի գոյությունը Անդրկովկասում նախկինում կասկածի տակ էր գտնվում:

Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
    Առաջին անգամ Հայաստան է ներմուծվել և հողային ու անհող մշակույթների պայմաններում ուսումնասիրվել մոլորակի սննդանյութերով առավել հարուստ բույսերից մեկը՝ յուղատու մորինգան: Այն հայտնի է նաև  որպես դեղաբույս և «գերսնունդ»: Հիդրոպոնիկական պայմաններում բացահայտվել է այդ բույսի բարձր արդյունավետությունը: Ռադիոքիմիական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան դաշտում /Հայկական ԱԷԿ-ի տեխնածին ազդեցության 30 կմ շառավղով գոտի/, անկախ աճեցման պայմաններից մի շարք դեղաբույսերի և բանջարաբույսերի բուսահումքը ռադիոէկոլոգիապես անվտանգ է՝ ըստ գումարային β-ռադիոակտիվության:Առաջին անգամ կառուցվել և փորձարկվել են ուղղաձիգ աէրոպոնիկ և խորը ջրային  հիդրոպոնիկ մոդուլներ, որտեղ աճեցվել են մի շարք տերևային բանջարեղեն:Համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով համագործակցության պայմանագրեր են կնքվել Իրանի անհող ասոցիացիայի և Ռաֆսանջանի համալսարանի հետ: 

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն 
    Ուսումնասիրվել են Սևանա լճում վերջին տարիներին տարածում ստացած «ծաղկման» երևույթները, ինչի պատճառը համակեցությունում ջրիմուռների բուռն զարգացումն է, որը խիստ բացասաբար է անդրադարձել լճի հիդրոբիոնտների կենսապայմանների վրա:ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրի շրջանակներում իրականացվել են Սևանա լճի ձկան և խեցգետնի պաշարների գնահատման աշխատանքներ: Լճում արդյունագործական չափերի խեցգետինների կենսազանգվածը կտրուկ նվազել է. այն 11 անգամ պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից։ Վերջինս մի շարք գործոնների համատեղ ազդեցության արդյունք է, դրանցից են խեցգետնի պաշարների վատ կառավարումը և պոպուլյացիայում ժանգախտ քրոնիկ սնկային հիվանդության առկայությունը: Նախարարությանը ներկայացվել է առաջարկ Սևանա լճում խեցգետնի որսն արգելելու վերաբերյալ:Գնահատվել են Սևանա լճի ձկնային պաշարները: Նախորդ տարվա համեմատ դիտվել է սիգի ընդհանուր պաշարների նվազում մոտ 9.5 %-ով:  2019թ.  ձկան պաշարները պելագիալում հասել են 2668 տ: Ուսումնասիրվել է ծառայողական և որսորդական շների իքսոդային տզերի ակտիվությունը, տզակալության աստիճանը, տեսակային կազմը: Մակաբույծ և վիրուսակիր նեմատոդների հայտնաբերման և ուսումնասիրության նպատակով հետազոտվել են ավելի քան 40 պտղատու և դեկորատիվ բուսատեսակներ:Վաղ բրոնզեդարյան Շենգավիթ, Ուրարտական քաղաքներ Էրեբունի և Թեյշեբաինի, անտիկ բնակավայր Ավան հնագիտական հուշարձանների պեղումներից ստացված ֆաունիստիկ նյութերից մշակվել և տեսակներ են որոշվել 5000–ից ավել ոսկրային մնացորդների համար:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
21.05.2020թ.


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 156 258

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:48, 21/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am