Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանին:
Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին՝ Գյումրիում: 2000թ-ին ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը: 2003թ-ին նույն ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
Արմեն Հայրապետյանի գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հայոց պատմության նոր շրջանը:
Արմեն Հայրապետյանը 2 մենագրության, 1 մեթոդական ժողովածուի, 54 հոդվածի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատողն էր:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.02.2019թ.