Новости
07/02/2025
ՀՀ ԳԱԱ-ն մեկնարկել է «Գիտությունը մարզերում» ճանաչողական այցերի շարք

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան մեկնարկել է ճանաչողական այցերի շարք՝ «Գիտությունը մարզերում» խորագրով։ Նպատակն է Հայաստանի տարբեր համայնքներում երիտասարդների և 

դպրոցականների շրջանում ներկայացնել գիտության ժամանակակից ձեռքբերումները, ծանոթացնել նոր տեխնոլոգիաների հետ, ծանոթացնել հիմնարար և կիրառական գիտության խնդիրների հետ՝ նրանց ներգրավելով գիտական միջավայր:

Առաջին այցը կատարվեց ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո բնակավայրի միջնակարգ դպրոց։ Այստեղ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողներ Արմեն Սարգսյանը և 

Գագիկ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Էլյա Սաֆարյանը դպրոցականներին ներկայացրին բակտերիաների և  

մանրէների հետ կապված ժամանակակից հետազոտություններ, այդ թվում՝ կապված գենային ճարտարագիտության հետ, սպիտակուցների սինթեզի գործընթացում պլազմիդների օգտագործման հետ։

 

Լուսանկարներում դպրոցականները թողնում են իրենց մատնահետքերը Պետրի թասիկում, որն իր հերթին առաջացնում է «մանրէային հետք»։ Երիտասարդ գիտնականները գիտափորձերի միջոցով աշակերտներին ծանոթացրին այն տեխնոլոգիաների հետ, որոնք կիրառվում են կինոարտադրության մեջ։ 

Երիտասարդ գիտնականների ճանաչողական այցերը Հայաստանի տարբեր համայնքներ կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․02․2025թ․