Новости
06/12/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը. տեղաբնիկությունից մինչև փախստականություն» գիտաժողովը

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը. տեղաբնիկությունից մինչև փախստականություն» գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն է քննարկել Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայության խնդիրները՝ վեր հանելով պատմական արդարության վերականգնման, բռնագաղթած հայերի

իրավունքների պաշտպանության և այլ հարցեր։ Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ փախստականների իրավունքների պաշտպանություն, բռնագաղթեր և իրավական հիմնախնդիրներ, էթնոժողովրդագրական փոփոխությունների և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծություն։ Գիտաժողովը կազմակերպում են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը և «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.12.2024թ․