| ||||||||
Սույն թվականի ապրիլի 22-ին և 23-ին կանցկացվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր ժողովը: Ապրիլի 22-ին գիտական գործունեության արդյունքները կամփոփեն ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիական և Երկրի մասին գիտությունների, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքները։ Ապրիլի 23-ին՝ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2024 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2024 թվականի գիտակազմակերպական գործունեության արդյունքները: Կներկայացվեն գիտական զեկուցումներ։ |