Новости / Архив
30/11/2016
Կգնահատվի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը

Սույն թվական նոյեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կանոնակարգը: 

Գնահատման նպատակն է բարձրացնել ՀՀ ԳԱԱ գիտական ներուժի օգտագործման արդյունավետությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ավելացնել համաշխարհային գիտության մեջ ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների ներդրումը, բարձրացնել ՀՀ ԳԱԱ դերն ու հեղինակությունը հասարակության շրջանում:

Գնահատման ընթացքում իրականացվելու է յուրաքանչյուր գիտական կազմակերպության գիտական, գիտատեխնիկական գործունեության արդյունքների որակական ու քանակական վերլուծություն 10 ուղղություններով: Գնահատումն իրականացնելու է ձևավորված գնահատման հանձնաժողովը: 
Գիտական կազմակերպությունների գործունեության գնահատման արդյունքներն ու առաջարկները քննարկվելու են ՀՀ ԳԱԱ նախագահությունում և կայացվելու են համապատասխան որոշումներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
30.11.2016թ.