| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է «Ակադեմիական գրագրության և հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրականացման նախագծերի մրցույթի» արդյունքները։ Մրցույթի նպատակն է նպաստել գիտահետազոտողների ակադեմիական գրագրության հմտությունների և միջազգային գիտական համայնքների ու գիտնականների հետ հաղորդակցության կարողությունների զարգացմանը, որակյալ հետազոտական նախագծերի և գիտական աշխատանքների պատրաստմանը, գիտական թվային հարթակներում երիտասարդ գիտնականների ներկայանալիության որակի բարձրացմանը։ Մրցույթի շահառու են ճանաչվել Գայանե Հովհաննիսյանը՝ «Դոկտրինա» միջմշակութային գիտալուսավորչական ՀԿ-ից, Ավետիք Հարությունյանը՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ից և Սմբատ Հակոբյանը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից։ Ամփոփվել են նաև «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» արդյունքները։ Մրցույթի նպատակն է նպաստել գիտնականների միջև կապերի և հաղորդակցման ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, միջգիտակարգային աշխատանքների քանակի մեծացմանը և գիտական համայնքի ամրապնդմանը։ Մրցույթի շահառու է ճանաչվել «Հզոր Միտք երիտասարդական» ՀԿ-ից Ստելլա Ավետիքյանը։ |