Новости
03/12/2024
ԵԳԱԾ-ն ամփոփել է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի» արդյունքները

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի» արդյունքները։

Մրցույթի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներով անգլիալեզու տպագրությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

Մրցույթի առաջին՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար ենթածրագրով շահառու է ճանաչվել 25 երիտասարդ գիտնական։ Մրցույթի երկրորդ՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի առաջին հինգ ամսագրերում տպագրության համար ենթածրագրով շահառու է ճանաչվել 1 երիտասարդ գիտնական։ Իսկ մրցույթի երրորդ՝ հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներով «Scimago Journal & Country Ranking (SJR)» պորտալի առնվազն Q4 քառորդում ընդգրկված ամսագրերում տպագրության համար շահառու է ճանաչվել 6 երիտասարդ գիտնական։

Մրցույթի շահառուների ցանկը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
03.12.2024թ.