| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» արդյունքները։ Մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների կողմից հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում մրցունակ ու նորարարական հետազոտությունների կատարմանը, խթանել որակյալ անգլիալեզու հոդվածների պատրաստումն ու հրատարակումը։ Մրցույթի շահառու են ճանաչվել Մուշեղ Ղահրիյանը՝ Երևանի պետական համալսարանից, Վերոնիկա Թորոսյանը՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից, Ստյոպա Պետոյանը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից, Ավետիս Գրիգորյանը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից և Գայանե Հովհաննիսյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ |