Новости
12/11/2024
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Սույն թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։ 

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարևորեցին համագործակցությունը երկու ինստիտուտների միջև: Նշեցին, որ սա հիմք կդառնա գիտական ոլորտում նոր հետազոտությունների իրականացման, ինչպես նաև համատեղ միջոցառումների անցկացման համար։

Ըստ պայմանագրի՝ կողմերը պարտավորվել են համագործակցել գիտահետազոտական ոլորտում, իրականացնել մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև ապահովել պայմանագիր կնքող կողմերի գրադարանների և ընթերցասրահների ազատ օգտագործման հնարավորություն։

Ըստ էության՝ սա 2007 թվականին երկու ինստիտուտների միջև կնքված համագործակցության մասին պայմանագրի թարմացումն էր, որի շրջանակում մինչ այժմ երկու կառույցներն ակտիվորեն համագործակցել են։



ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12․11․2024թ․