Новости
30/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «SciTalk» գիտական հանդիպումը բժիշկ ուսանողների համար

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ առաջին «SciTalk» գիտական հանդիպումը, որը կազմակերպվել էր բժիշկ ուսանողների համար։ 

Նպատակը՝ ապագա բժիշկներին ներգրավել գիտական հետազոտություններում, ամրապնդել բժիշկ-գիտնական կապը, ստեղծել ընդհանուր հարթակ, որտեղ ՀՀ ԳԱԱ համակարգի գիտնականները և բժիշկները կքննարկեն առողջապահական խնդիրները տարբեր տեսանկյուններից։

Հանդիպման ժամանակ առողջապահության և բժշկության գիտական հիմքերը ներկայացրին ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, «Folding» ընկերության 

գործադիր տնօրեն Էմանուել Ղանդիլյանը, մանկական վիրաբույժ և ուրոլոգ Աշոտ Հովսեփյանը և Լեհաստանից հոգեբան Կատարինա Կովալչզուկը։

Նրանք պատմեցին օձի թույնի ժամանակակից հետազոտությունների, հյուսվածքային ինժեներիայի ներկա վիճակի և կանխատեսումների, Հայաստանում պրոթեզավորման արդի վիճակի և վնասի նվազեցման մեթոդների մասին։

«SciTalk» գիտական հանդիպումը կկրի շարունակական բնույթ։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը՝ «ԲԻԼ Հայաստան» առողջապահության ուսանողների ասոցիացիայի հետ համատեղ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.10.2024թ․

Фотогалерея