| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է 2024 թվականի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում մրցույթի» արդյունքները։ Մրցույթի նպատակներն են աջակցել երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը, երիտասարդ գիտնականների համար հասանելի դարձնել արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում վերապատրաստվելու հնարավորությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։ Մրցույթի առաջին՝ արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ գիտնականների վերապատրաստման համար ֆինանսավորման տրամադրման ենթածրագրով շահառու են ճանաչվել Ժենյա Պողոսյանը՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնից, Սոնյա Խոսրովյանը և Նելլի Ղարիբյանը՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտից, Սոնա Գրիգորյանը՝ ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտից, Բաղիշ Հարությունյանը և Արմեն Սարգսյանը՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնից, Հասմիկ Խաչատրյանը՝ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից, Արտյոմ Պետրոսյանը, Արմինե Քոսյանը, Լուսինե Հայրապետյանը, Էմիլ Ադամյանը և Անահիտ Պապիկյանը՝ Երևանի պետական համալսարանից, Գոռ Երանյանը՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից։ Մրցույթի երկրորդ՝ արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների մասնագիտական վերապատրաստման և հմտությունների կատարելագործման համար ֆինանսավորման տրամադրման ենթածրագրով շահառու է ճանաչվել Արևիկ Ասատրյանը՝ ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտից։ Իսկ մրցույթի երրորդ՝ արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարքեր-սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործման համար ֆինանսավորման տրամադրման ենթածրագրով շահառու է ճանաչվել Մարիամ Գևորգյանը՝ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտից։ |