| ||||||||
Սույն թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «CORE» ակադեմիայի պատվիրակությանը՝ պրոֆեսորներ՝ Լի Լեիին, Ռեյմօնդ Ջ. Վուին, տիկին Ֆենգ Լիուին և տիկին Յան Ժենգին։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը և ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։ Կողմերը ծանոթացան միմյանց գիտական գործունեությանը, քննարկեցին համագործակցության ուղիները։ Այնուհետև, ՀՀ ԳԱԱ-ի և «CORE» ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հուշագիրը ստորագրեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, իսկ «CORE» ակադեմիայի կողմից՝ Ռեյմօնդ Ջ. Վուն։ Հուշագրի նպատակն է․
«CORE» ակադեմիան ներկայացնում է «International Core Academy of Sciences and Humanities» ակադեմիան և նրա կից հաստատությունները (ներառյալ «Ke Rui» ակադեմիան, «CORE» գիտական կենտրոնները և «CORE» հետազոտական լաբորատորիաները)։ |