Новости
07/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի գրական ուղղություններին և դպրոցներին նվիրված միջազգային գիտաժողով

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Վենետիկի Մխիթարյան միաբանությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոﬕտեի աջակցությամբ։ 

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան անվանի գիտնականներ, առաջատար գիտաշխատողներ Հայաստանի և Ռուսաստանի կրթական և գիտական կառույցներից։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ)։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․10.2024թ.