| ||||||||
Սույն թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/4) տեղի կունենա «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակին։ Գիրքը լույս է տեսել Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժ/պ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանի խմբագրությամբ։ Գրքի հեղինակներն են Գոհար Իսկանդարյանը, Լիանա Պետրոսյանը, Քրիստինե Մելքոնյանը, Ալեն Ղևոնդյանը, Արտյոմ Տոնոյանը, Սերգեյ Մինասյանը, Բենիամին Պողոսյանը։ Հետազոտությունն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 21T-5F218 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։ |